Իրավունք 11:13 06/11/2019 Հայաստան

Դատախազը դիմել է նախարարին՝ «Ախուրյանի բկ»-ի թերացած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցով

2019թ մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը 2019թ. մայիսի 24-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, հարևանությամբ բնակվող իր քրոջ և քրոջ որդուն՝ Բասեն գյուղի բնակիչներ՝ Սուսաննա Կանդալյանին և  Վահագն Կանդալյանին սպանելու դիտավորությամբ գնացել է վերջիններիս անասնագոմ և իր մոտ եղած կենցաղային դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել այնտեղ գտնվող Սուսաննա Կանդալյանի կրծքավանդակի հետին մակերեսի և պարանոցի առաջային հատվածներին, սպանել նրան: Ապա գնացել է նրանց տուն, դանակի հարվածներ հասցրել տան նախասրահում քնած վիճակում գտնվող Վահագն Կանդալյանի աջ և ձախ թևերին, պատճառել խորանիստ հյուս­վածք­ների վնասումով կտրած-ծակած վերքեր: Սակայն հանդիպելով Վահագն Կանդալյանի դիմադրությանը՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, ինչից հետո գնացել է իր տան նկուղ և առաստաղից էլեկտրական լարով կախվելու եղանակով ինքնասպան եղել: 

Ալբերտ Կանդալյանի վերաբերյալ նշանակված հետմահու ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝  վերջինս 27.06.2009 թվականից հաշվառված է եղել Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ հոգեբուժական կաբինետում «շիզոֆրենիա պարանոիդ ձև» ախտորոշ­մամբ: Գրացված՝ հոգեբույժի վերջին այցերի ժամանակ արտահայտել է վերաբերման, հետապնդման զառանցական մտքեր, գանգատվել է անքնությունից, որոնք կարող են դիտարկվել որպես նրա մոտ առկա հոգեկան հիվանդության սրացման նշաններ:

Ալբերտ Կանդալյանը մշտապես զառանցական բնույթի մտքեր է արտահայտել իր քրոջ՝ Սուսաննա Կանդալյանի վերաբերյալ՝ համարելով, որ նրա օժանդակությամբ կարող են վնասել և սպանել իր երեխաներին ու ընտանիքի այլ անդամներին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փորձագիտական հանձնաժողովը հան­գել է եզրակացության, որ Ալբերտ Կանդալյանը հանցագործությունը կատարելիս գտնվել է «շիզոֆրենիա պարանոիդ ձև» հիվանդությաը բնորոշ հիվանդագին ապրումների ազդեցության տակ, ինչը զրկել է նրան իր գործո­ղութ­յուն­ներին հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից: Այսինքն իրեն մեղսագրվող արարքը
կատարելու պահին նա գտնվել է անմեղսունակ վիճակում: Նախքննությամբ որևէ մեկի կողմից Ա. Կանդալյանին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելու կամ հակելու վերաբեր­յալ տվյալներ ձեռք չեն բերվել։

Ելնելով քրաեական գործի նշված փաստական հանգամանքներից՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ալբերտ Կանդալյանը բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետում հաշվառվելուց հետո մինչև 11.05.2019 թվականը ստացել է համապատասխան դեղորայք, սակայն բժիշկին մեծամասամբ և հատկապես վերջին շրջանում ներկայացել է ոչ թե հիվանդը, այլ նրա կինը, իսկ բժշկի կողմից հիվանդի բնակարան այցեր չեն կատարվել։

2013 թվականից մինչև 2019 թվականի մայիսի 11-ը հոգեբույժի կողմից արձանագրվել է  Ալբերտ Կանդալյանի ունեցած հիվանդությանը բնորոշ նույն ախտաբանական վիճակները, նա ստացել է նույն դեղատեսակները և նրա վիճակի լավացում տեղի չի ունեցել, ինչը պատշաճ ուշադրության չի արժանացել Ալբերտ Կանդալյանի հսկողությունը և բուժումն իրականացնող հոգեբույժի կողմից: Միջոցներ չեն ձեռնարկվել  նրան հատկացվող դեղորայքի տեսակը փոփոխելու, վերջինիս ստացիոնար բուժօգնությունը կազմակերպելու ուղղությամբ, հոգեբույժը անձամբ չի ընդունել հիվանդին, տնայցեր չի կազմակերպել: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ալբերտ Կանդալյանի մոտ, կատարված դեպքին նախորդող ժամանակահատվածում նկատվել է հիվանդության սրացման վիճակ, այդ մասին պատկան մարմիններին չի իրազեկվել: Դրա հետևանքով տարիներ շարունակ կիրառված բժշկական միջամտության արդյունքում Ալբերտ Կանդալյանի հոգեկան առողջության վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վերջինս դարձել է հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդ, ինչը նպաստել է առանձնապես ծանր հանցանքը կատարելուն։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ միջոցներ ձեռնարկելու  Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատանքում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները վերացնելու, իրենց աշխատանքում թերացած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու, նշված բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետի աշխատակիցների կողմից հետագայում նմանատիպ երևույթները բացառելու և նման հիվանդների առկայության դեպքում նրանց բժշկական օգնության տրամադրման գործըթնացի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}