Բիշքեկում 3 պայթյուն է որոտացել. կան զոհեր
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի կենտրոնում 3 պայթյուն է որոտացել, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:38-ին Անտոշկա արագ սննդի կետում՝ Չուի և Էրկինդիկ փողոցների խաչմերուկում: Ականատեսների խոսքով, սկզբում լսվել է մեկ պայթյունի ձայնը, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը:
Դրանից հետո հրդեհ է բռնկվել, հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու ոստիկանությունը մեկնել են վայր:
Զոհեր կան, բայց նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:
Նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազի բալոնների պայթյուն։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ