Տաշիրում բնակելի տուն է այրվել
Նոյեմբերի 8-ին, ժամը 03։39-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 3-րդ թաղամասի Գետափնյա փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։20-ին, մարվել՝ 05։55-ին։
Այրվել են տան (մոտ 90 քմ) տանիքը՝ մասամբ, խոհանոցը՝ ամբողջությամբ (գույքով), հյուրասենյակի առաստաղը և գույքը՝ մասամբ, ջերմահարվել են երկու ննջասենյակների պատուհանները և առաստաղները: