Թուրքիայում 5 մլն 74.908 օտարերկրացի է գտնվում
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն մեջլիսում Թուրքիայում միգրացիայի կառավարման թեմայով ունեցած ելույթի ժամանակ վիճակագրական տվյալներ է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Սոյլուի տվյալներով` Թուրքիայում ընդհանուր առմամբ 5 մլն 74.908 օտարերկրյա քաղաքացի է գտնվում:
Նախարարը նշել է, որ 2019թ. երկրում 373.468 ապօրինի ներգաղթյալ են ձերբակալել, իսկ վերջին 3 տարում ընդհանուր 171.967 օտարերկրյա քաղաքացու են արտաքսել իրենց երկրներ:
Սոյլուն, անդրադառնալով Թուրքիայում սիրիացի փախստակաների թեմային, հայտնել է, որ նրանց թիվը այժմ կազմում է 3մլն 680.603, որից 62.673-ը ժամանակավոր պաշտպանության տակ են գտնվում ճամբարներում, իսկ ճամբարներից դուրս նրանց թիվը հասնում է 3մլն 617.930-ի: Նա նաև հավելել է, որ սիրիացիներից միայն 1 մլն 70.144-ը ունի ժամանակավոր կացության իրավունք:
Նախարարի հաղորդմամբ` միգրացիայի միջազգային պաշտպանության կազմակերպության խնամքի տակ գտնվող օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմում է 324.161 և ևս 43.670-ը 2019թ. դիմել է այդ կազմակերպությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան