Սերժ Սարգսյանը մասնակցել է «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը. Մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովին
Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը. Մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից, աշխատաժողովը համախմբել է ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց եւ երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ եւ այլ թեմաներ։
Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային և մամուլի ազատությանը։
Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ և հասարական կառույցների ներկայացուցիչներ։
Կարևորվել են հիմնական աշխատանքային առաջնահերթությունները և տրվել ոլորտային հանձնարարականներ»,-ասված է ՀՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ