Մամուլի քարտուղարները հեռանում են
«Ընկերներ ջան, ես այլևս չեմ զբաղեցնում Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնը»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արմեն Վարդանյանը։
Նա շնորհակալություն է հայտնել պետական, հասարակական, միջազգային կառույցների և ԶԼՄ-ների գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Պատճառների մասին լռել է։
Այսօր աշխատանքը լքելու մասին հրապարկայնորեն հայտարարել է Կադաստրի կոմիտեի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը.
«Սիրելի լրագրող գործընկերներ, այսօրվանից արդեն չեմ աշխատում Կադաստրի կոմիտեում։ Շատ շնորհակալ եմ հերթական համագործակցության համար, գուցե դուք էլ :):) Ձեզանից ոմանք երբեմն «կադաստրային» անձնական խնդրանքով են դիմել, իսկ ես խորհուրդ եմ տվել գնալ նույն ճանապարհով, ինչով մյուս բոլոր քաղաքացիները։
Համոզված եմ, որ դրանից շատ չեք նեղվել, դեռ մի բան էլ՝ ավելի լավ եք զգացել, որովհետև հասկացել եք, որ մեր կյանքում արմատական բաներ են փոխվել, ու որ Սարհատ Պետրոսյանն ավելի պրոֆեսիոնալ ու արդիական կադաստր ստեղծելուց բացի, արդարացի ու ազնիվ համակարգի հիմնաքարերն է փորձել դնել։
Ես Կադաստր աշխատելու էի գնացել, որովհետև դավանում եմ քաղաքակիրթ աշխարհի նույն համամարդկային բարձր արժեքները, ինչ որ Պետրոսյանը, և կշարունակեմ համագործակցել նրա հետ, որովհետև այդ արժեքները ժամանակի ընթացքում չեն փոխվում»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն դեպքում՝ սա մեզ համար ահազանգ է. Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մասին
- Կառավարության որոշմամբ Սարհատ Պետրոսյանն ազատվեց պաշտոնից
- Սարհատ Պետրոսյան. Դիմել եմ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին