Մարգարիտա Սիմոնյանը Բոլիվիայի նախկին նախագահին աշխատանք է առաջարկել
Ռուս լրագրող և RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հրաժարականի մասին հայտարարած Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին առաջարկել է նոր աշխատանք: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հեռացող նախագահը գրել է Թելեգրամ-ալիքում:
Սիմոնյանը Մորալեսին առաջարկել է հետաքրքրաշարժ աշխատանք: Մասնավորապես, նա ցանկանում է, որ Մորալեսը դառնա հաղոդավար իսպանական RT-ում:
Որպես օրինակ նա բերում է Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորրեային, որ RT հեռուսաալիքում աշխատում է հաղորդավար իսպաներեն լեզվով: Նա վարում է քաղաքական թոք-շոու:
Հիշեցնենք, որ Մորալեսը նախօրեին հատարարել է երկրի ղեկավարի պաշտոնը լքելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ