ԱԺ-ն ներկայացրել է Կոռուպցիայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին
Ազգային ժողովը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների անունները։
Այսպիսով՝ կառավարության առաջադրած թեկնածուն է Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն՝ Նարեկ Համբարձումյանը, «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն՝ Հայկուհի Հարությունյանը, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը։
Նշենք, որ հանձնաժողովը պետք է ձևավորվի մինչև նոյեմբերի 30-ը։ Հանձնաժողովի անդամ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։
Թեկնածուների մասին մանրամասն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին