Քաղաքական 15:50 11/11/2019

4 միլիարդանոց բլեֆ

Երևի թե ներկայումս ամենից տարածված արտահայտություններից մեկը հետևյալն է՝ « Ես չեմ հավատում դավադրությունների տեսությանը, բայց․․․»։ Կյանքը ցույց է տալիս, որ կա՛ն այդ դավադրությունները, և որքան մեծ ջանքեր ու ռեսուրսներ են գործի դրված լինում, այնքան դրանք կենսունակ ու ազդեցիկ են լինում։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող 4 միլիարդի շուրջ հյուսված դավադրությունը։

Նոյեմբերի 10-ին 5-րդ ալիքով ցուցադրվեց ֆիլմ-հետաքննություն ՝ ՀՀ երկրորդ նախագահի 4 միլիարդի առասպելի վերաբերյալ, անդրադառնալով այն հարցերին, թե ինչպես և ովքեր ստեղծեցին առասպելը։ Ֆիլմը լի էր շատ կարևոր բացահայտումներով, հատկապես՝ տարիներով եփված դավադրության մասնակիցներից յուրաքանչյուրի «ներդրած լուման» ներկայացնելու առումով։ Գլխավոր հերոսն անշուշտ Լևոն Տեր-Պետրոսյանն է։

Ակամա պատկերացրեցի այն նոթատետրը, որտեղ Տեր-Պետրոսյանն արձանագրում էր իր զգացած ամենաչնչին վիրավորանքներն անգամ։ Այդ մասին գրել է Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքում (հայերեն 289 էջ, ռուսերեն 258 էջ)։

Փաստորեն, ճիշտ դուրս եկան բոլոր այն կասկածները, որ քինախնդրությունն ու հայատյացությունն են միշտ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքի ստիմուլները, իսկ ֆիլմից հետո մնում է այն համոզմունքը, որ հենց նա է կանգնած Անկախ Հայաստանի ձախողումներից շատերի ակունքներում։ Նա և իր տարբեր որակի համախոհները՝ քաղաքական, օլիգարխիկ, հոգեշեղված, օտարասեր շրջանակներից․․

«4 միլիարդի առասպելը» ֆիլմում ներկայացված էր խայծը մոգոնելու-մեդիա դաշտ գցելու- անընդհատ կաթեցնելու- օխլոսի ենթագիտակցության մեջ «մեծ թալանչու» կերպարը վառ պահելու շղթան։Առանձին-առանձին իրենց կատարած դերերով ներկայացված են նաև դրանում ներգրավված անձինք՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, Լևոն Զուրաբյան, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ (2008-2011 թթ.) ,Սմբատ Կարախանյան․․․ Վերջինիս մատուցմամբ, 2010թ․ հունվարի 30-ին, ռուսական «Վերսիա» պարբերականում առաջին անգամ հրապարակ նետվեց « Հայաստանը թալանողների» մասին նյութը, որը մոտ ապագայում դարձավ այն տարիների ընդդիմադիր մամուլի, հատկապես փաշինյանական «Հայկական ժամանակի» բերանի ծամոնը։ Տարբեր երկրներում բազմիցս փորձված մեթոդը հաջողությամբ կիրառվեց Հայաստանում։

Ի դեպ, 4 միլիարդի խայծն, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ հրապարակ է նետվել դեռ 2008-ի նախամարտիմեկյան հանրահավաքների ժամանակ։ Խրոնիկան վկայում է, որ փետրվարյան առաջին հանրահավաքներից մեկի ժամանակ Լ․Տեր-Պետրոսյանը բառացիորեն ասել է՝ « ․․․․միայն վերջին 5 տարիների ընթացքում նա (Ռ․Ք.) և նրա կառավարությունը գողացել են երկրին և ժողովրդին պատկանող 4 միլիարդ դոլարից 3 միլիարդը․․․» ։

Բուն նյութից չշեղվելու համար պարզապես արձանագրենք հնչեցրած մեղադրանքը՝ առանց անդրադառնալու ԼՏՊ-հհշական վայրի թալանին հաջորդած քոչարյանական վերականգման տարիների համեմատությանը։ Հիշո՛ւմ ենք, չե՛նք մոռացել, որ իրական թալանը կատարվեց հենց անկախացման առաջին տարիներին։

Ֆիլմը նայե՛լ է պետք․․․ Նախ հաստատվեց, որ չկան այդ 4 միլիարդները։ Ցանկացած խելամիտ մարդ այսօր, առնվազն ինքն իրեն կխոստովանի, որ թե այդ գումարի կեսի կեսն էլ հայտնաբերած լինեին, ապա 2018-ից իշխանական լծակներն ամբողջովին իր խնդիրներին ծառայեցնող Փաշինյանը հիմա տրակտորով անցած կլիներ նույնիսկ Քոչարյանին բարևածների վրայով։

Անկեղծ ասած, խիստ կասկածում եմ, որ ֆիլմի մեկանգամյա դիտումը կարող է սասանել տարիներով մարդկանց ուղեղներում մեխած միֆը․․․ եթե իհարկե մարդ հենց ինքը չուզենա պարզել ճշմարտությունը։ Օրինակ, ինֆորմացիայի րոպեական հասանելիության այս դարում կարելի ճշտել , թե «Ֆորբս»-ում աշխարհի հարուստ հայերի շարքում Ռոբերտ Քոչարյանը երբևէ հիշատակվե՞լ է։ Իհարկե ո՛չ։ Առնվազն զարմանալի է, որ հատկապես երիտասարդները զլանում են դրա վրա երկու-երեք րոպե վատնել։

Ֆիլմը միֆազերծում է 4 միլիարդի առասպելը, ինչպես որ վերջին 17 ամիսները ցույց տվեցին, որ Ռոբերտ Քոչարյանը չէ՛ մարտի 1-ի մահերի մեղավորը։ Որպես ՀՀ նախագահ նա կատարել է Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը՝ հայտարարելով արտակարգ դրություն և կանխելով հետագա արյունահեղությունը։ Տեսե՛լ ենք։ Հիշո՛ւմ ենք։

Բայց հիմա ենք խորությամբ գիտակցում, որ փաստորեն 2008-ի մարտին նա կասեցրեց պետական հեղաշրջման փորձը, որի երկրորդ գրոհն ավելի լավ կազմակերպելու համար 10 տարի նախապատրաստվեցին ներքին ու արտաքին ավերիչները՝ երբեք չներելով նախագահ Քոչարյանին առաջին մեծ պարտությունը։

Տասնամյակներով Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկող երկու մեծ առասպել ջուր դարձան․․․ Հետաքրքիր է, ներողություն խնդրող լինելո՞ւ է, թե դարձյալ շարունակվելու է լևոնա-նիկոլական «Պողո՜ս, Պողոս ջան, աչքովդ տենաս՝ չհավատաս» անեկդոտանման ընթացքը։

Լիա Իվանյան,հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}