Փիլիսոփա Կանտի աշխատանքների շուրջ քննարկումն ավարտվել է կրակոցներով
Ոստիկանությունը բերման է ենթարկել Ռոստովի մի քաղաքացու, որը, վիճելով գերմանացի փիլիսոփա Էմանուիլ Կանտի աշխատանքի և արժանիքների մասին, կրակել է զրուցակցի գլխին՝ տրավմատիկ տեսակի զենքով: Այս մասին գրում է Ria-ն։
Հաղորդվում է, որ կասկածյալը մտել է կրպակ, որտեղ սկսել է զրուցել տուժողի հետ:
«Նրանք սկսեցին վիճել լ Կանտի աշխատանքի և արժանիքների մասին: Բուռն քննարկումներ ծավալվեցին, որը վերածվեց ծեծկռտուքի։ Արդյունքում կասկածյալը, որը հրահրել է վեճը, գրպանից հանել է տրավմատիկ հրացանն ու մի քանի անգամ կրակել զրուցակցի գլխին։ Հետո նա անհետացել է դեպքի վայրից»,-ասվում է հայտարարության մեջ։
Ձերբակալվածի մոտից ոստիկանությունը առգրավել է տրավմատիկ ատրճանակը: Տուժածն այժմ հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին