Հունաստան և Չինաստան՝ հավերժ գործընկերներ
Հունաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Չինաստանը հատկապես բարձր է գնահատում Եվրոպայում երկրի «գեոստրատեգիական դիրքորոշումը» Նոր Մետաքսի ճանապարհի շրջանակներում, մինչդեռ Չինաստանի նախագահը Աթենքն անվանել է «Պեկինի իրական դաշնակից»՝ համաեվրասիական տրանսպորտային համակարգ ստեղծելու գործում: Այս մասին գրում է euronews-ը։
«Հունաստանի և Չինաստանի կողմից նախօրեին կնքվել է 16 պայմանագրեր։
2019-ի հուլիսին իշխանության գալուց ի վեր, Կիրիակոս Միցոտակիսը շեշտը դրել է օտարերկրյա կապիտալին ներգրավման վրա՝ 8-ամյա պարտքային ճգնաժամից հետո Հունաստանի տնտեսությունն ամրապնդելու համար:
«Երկու կողմերն էլ կարծում են, որ Չինաստանն ու Հունաստանն իսկական գործընկերներ են Մետաքսի նոր ճանապարհը ստեղծելու համար։ Մենք ցանկանում ենք ուժեղացնել Պիրեյ նավահանգստի տարանցիկ դերը և բարձրացնել ցամաքային և ծովային ուղիների կարողությունները Չինաստանի և Եվրոպայի միջև», - ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:
Ստորագրված պայմանագրերի թվում փորձագետները նշում են նաև Աթենքում Չինաստանի զարգացման բանկի, Չինաստանի բանկի մասնաճյուղերի ստեղծումը, ինչպես նաև Չինաստանի արդյունաբերական և առևտրային բանկի ներկայացուցչություն հիմնելը, որն աշխարհի ամենամեծ ֆինանսական հաստատությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին