Իրավունք 17:17 15/11/2019 Հայաստան

Հիմնարար իրավունքներ, որոնք ոչ բոլորի համար են հասանելի

Փակ հաստատություններում մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու նրանց կյանքի որակը շարունակում է մնալ իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում։ Թեև իշխանությունները հավաստիացնում են, որ ամեն ինչ արվում է փակ հաստատություններում և ընդհանրապես մարդկանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, այնուամենայնիվ, խնդիրներ առկա են։ Այդ խնդիրների մասին այսօր «Մարտահրավերներ և բարեփոխումներ․ մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովի ընթացքում իրենց տեսակետներն ու առաջարկներն էին ներկայացնում փորձագետներ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը,  իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը և Երեխաների պաշտպանության ցանցի նախագա Աիդա Մուրադյանը։

Նշենք, որ քննարկումն անցկացվում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսավորմամբ:

«Փակ հիմնարկների մասին մի խնդիր կա, որ մենք 15 տարի է՝ բարձրաձայնում ենք, թե ներպետական, թե միջազգային ինստիտուտների աչքից վրիպում է։ Արդյո՞ք կալանավայրերում աշխատանք ստեղծելով՝ մենք գլոբալ խնդիր չենք լուծի, որպեսզի վերացնենք մեկուսացումը, ինտեգրենք այս մարդկանց հասարակություն և ընտանիք»,- «Մարտահրավերներ և բարեփոխումներ․ մարդու իրավունքները փակ հաստատություններում» համաժողովի ընթացքում նման հարցադրում արեց Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Վարոսյանը։

Պատասխանելով վերոնշյալ հարցին՝ իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ աշխատանքը շատ խնդիրներ փայլուն ձևով լուծում է. «Աշխատանքը նվազեցնում է ռիսկերը թե առողջական խնդիրների, թե ընտանիքի անդամների ուսերին բեռ դառնալու։ Այդ ուղղությամբ միանշանակ աշխատանքներ տարվում են»:

Երեխաների պաշտպանության փորձագետ Դավիթ Թումասյանը բարձրաձայնեց մեկ այլ խնդիր՝ սեռական բռնության ենթարկված երեխաների դատաբժշկական փորձաքննության անցկացումը. «Սեռական բռնության ենթարկված աղջիկ երեխային ստուգում է տղամարդ բժիշկ, որը այդ աղջնակի համար երկրորդ տրավման է։ Ես առաջարկում եմ, որ փակ հաստատություններում բժիշկների պակասի խնդիրը լուծենք կա՛մ նրանց ավելի բարձր աշխատավարձ առաջարկելով, կա՛մ բուհերում անվճար սովորելու հնարավորություն տալով, որից հետո ուսումն ավարտած մասնագետին 5 տարով կգործուղեն որևէ հաստատություն»։

Անդրադառնալով երեխաների իրավունքներին՝ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Աիդա Մուրադյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում երեխաների կրթության հարցը մնում է բաց. «Աբովյան ՔԿՀ-ում երեխաները կրթությունից դուրս էին մնացել սկսած 2015 թվականից։ Այս տարի սեպտեմբերից նոր իրականացվում է երեխաների կրթություն ստանալու իրավունքը։ Նաև ցանկանում են անդրադառնալ Վարդաշենի թիվ 1 կրթահամալիրին, որտեղ 51 երեխաներ տարբեր պատճառներով են հայտնվել տարբեր երեխաներ՝ մուրացկանություն անողներից մինչև սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ և հասարակության համար որոշակի վտանգ ներկայացնող երեխաներ։  Հատուկ դպրոցներ հաճախող 360 երեխաներից ընդամենը 190-ն ունեն կրության առանձնահատուկ պայմանների կարիք։ Պետությունը տարիներ շարունակ իրականացնում է ներառական կրթության ծրագիր՝ չունենալով ներառական կրթության ռազմավարություն»։

Փաստաբան Արա Ղարագյոզյանն իր խոսքում անդրադարձավ ՔԿՀ-ներում խոշտանգումների դեպքերին։ Նա իր զարմանքն արտահայտեց, թե ինչպես է արդարադատության նախարարությունը նշում, որ վերջին 3 տարիների ընթացքում խոշտանգման որևէ դեպք չի գրանցվել, մինչ հետաքննական լրագրողները ներկայացնում են խոշտանգումների թարմ դեպքեր։

«Օրինակ 2018 թվականին 30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց և «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։ Ուզում եմ ի վերջո պետությունը խոշտանգված զոհերի իրավունքրը վերականգնի»,-ասաց նա։

Վրաստանի պառլամենտի անդամ, Խոշտանգումների, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Գեորգի Թուգուշին իր խոսքում նշեց, մարդկանց անմարդկային պայմաններում պահելու և նրանց հիմնարար իրավունքները խախտելու համար չի կարելի հիմնավորումներ գտնել ու նշել, որ  անհրաժեշտ միջոցների բացակայությունն է խնդրի պատճառը. «Այսինքն՝ բոլոր անհրաժեշտ ծառայությունները մարդկանց պետք է տրամադրվեն անկախ իրավիճակից։ Փող չկա, չենք անում-ը հիմնավորում չէ։ Եթե մարդու հիմնարար իրավունքները պահպանվում են, ապա միշտ կա հնարավորություն բարեփոխումներ իրականացնելու»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}