Տնտեսություն 16:30 16/11/2019 Հայաստան

Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում

Կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45.8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ, որն ուղղվելու է «Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։

Այս որոշումից հետո շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ է կառավարությունը նոր վարկ վերցնում, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու՝ ՀՀ  կառավարությունը փողի խնդիր չունի, այլ ունի այդ փողն արդյունավետ ծախսելու խնդիր:

Այսինքն՝ պետական ապարատի արդյունավետությունը բարձրացնելու փոխարեն կառավարությունը ցանկացած խնդիրը լուծում է նոր պարտքեր ներգրավելով։

Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ։
Տնտեսագետի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է Կառավարությունը նոր վարկ վերցնում, եթե  չի կարողանում իր ունեցած գումարը ծախսել։

«Մենք ունենք հարկային եկամուտների ավելացում, բացի այդ, ընթացիկ տարում բյուջեն թերակատարվել է գրեթե բոլոր ծախսային հոդվածներով, ենթադրվում է, որ որոշակի ազատ ֆինանսական ռեսուրսներ պետք է բյուջեն ունենար։ Այս դեպքում մի փոքր անհասկանալի է Կառավարության՝ ՎԶԵԲ-ից  վարկ վերցնելու որոշումը, ընդ որում՝ այն վերցնում են բյուջետային ծախսերը ֆինանսավորելու համար»,- ասում է Կառլեն Խաչտարյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ պետական բյուջեի կապիտալ ծախսերը մոտ 70 տոկոսով թերակատարված են, իսկ դա միանշանակ խնդիրներ կառաջացնի տնտեսության համար. «Անհնար է, որ տարին փակենք լիարժեք ցուցանիշներով»։

Կառլեն Խաչատրյանը նշում է՝ եթե 2020թ-ին ծախսային քաղաքականության առումով արմատական փոփոխություններ չեն նախատեսվում, ապա այս դեպքում ևս անհասկանալի է  նոր վարկերի ներգրավումը։

«Թեև 2020 թվականի բյուջեով ծախսերն ու եկամուտները 2019 թ-ի համեմատ մի քանի հարյուր միլիարդ դրամով ավելի են, սակայն այս տարի խնայած միջոցներ պետք է ունենանք, քանի որ պաշտոնական հայտարարությունների համաձայն, ստվերի դեմ պայքարի և հարկային կոշտ վարչարարության միջոցով հավելյալ հարկային եկամուտներ են ապահովել պետական բյուջե։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ՎԶԵԲ-ից հավելյալ ֆինանսական ռեսուրսներ խնդրում»,- ասում է տնտեսագետը։

Անդրադառնալով 2020  թվականի պետական բյուջեին, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, թե այն հեղափոխական բյուջե է, Կառլեն Խաչատրյան նշում է, որ երբ վերլուծում են հաջորդ տարվա բյուջեով նախանշված թվերը, կառուցվածքը, ծախսային ուղղությունների համամասնությունը, տեսնում են, որ այն ամենևին էլ հեղափոխական չէ, նախորդ տարիների բյուջեների համեմատ էական փոփոխություններ չկան։

«Այսինքն, վստահ կարող ենք ասել, որ 2020 թ-ի բյուջեն 2019-ի, 2018-ի, 2017-ի բյուջեների տրամաբանական շարունակությունն է»,- ընդգծում է նա։

Թեև թոշակների, պետական ծառայողների աշխատավարձի մոտ 10 տոկոսի բարձրացում է նախատեսվում, բայց, ըստ Կառլեն Խաչատրյանի, այնպես չէր, որ վերջին 10 տարվա ընթացքում թոշակ կամ աշխատավարձ չէր բարձրացել։

«Դա նշանակում է, որ բնականոն դինամիկա է։ Իհարկե լավ է, որ դրանք բարձրանում են, բայց երբ խոսում ենք հեղափոխության իրողության մասին, հեղափոխությունն այդ կարգի փոփոխություններ չպետք է ենթադրի։ Եթե խոսում ենք 2050 թ-ին 15 անգամ ավելի մեծ ՀՆԱ ունենալու մասին, ապա հասկանում ենք, որ այդ աճի նախադրյալներն այսօրվանից պետք է ստեղծենք։ Եթե 2019 թ-ի բյուջեն ներկայացնելիս ինչ-որ տեղ հասկանում էինք, որ  իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարությունն ընդամենը մի քանի ամիս է, ինչ գործում է և կտրուկ արմատական փոփոխություններ ակնկալելը ճիշտ չէր լինի, հետևաբար, այդ բյուջեի նախագծին ըմբռնումով էինք մոտենում, ապա 2020 թվականի բյուջեի դեպքում այդ պնդումը չենք կարող անել, թե նոր է ձևավորվել կառավարությունը, ժամանակ է պետք և այլն, և այլն։ Իմ խորին համոզմամբ, 1,5 տարին բավարար ժամանակ էր՝ թե բյուջետային քաղաքականությունը վերանայելու, թե տնտեսությունում որոշակի միտումներ ստեղծելու համար, որը, ցավոք սրտի, դեռևս տեսանելի չէ»,- նշում է Կառլեն Խաչատրյանը։ 

Դիտարկմանը՝  դա նշանակում է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսք լինել չի՞ կարող, տնտեսագետը նկատում է, որ չեն կարող հերքել՝ ստվերի դեմ որոշակի պայքար կա, կոշտ վարչարարության միջոցով ապահովում է եկամուտների աճ, տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատած ԱՊՀ երկրների հետ այնքան էլ վատ չէ, բայց տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար դրանք բավարար չեն։

«Տնտեսական հեղափոխության տակ մենք հասկանում ենք՝ տնտեսությունը զարգացման որակապես նոր հարթություն տեղափոխել։ Սա ենթադրում է՝ աշխատանքի արտադրողականության բարձրացում, որը խայտառակ ցածր է մեր երկրում, սոցիալական որոշակի երաշխիքների տրամադրում, պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանք և այլն։ Իսկ եթե ընթացիկ տարում կապիտալ ծախսերը մոտ 70 տոկոսով թերակատարվել են, սա խոսում է պետական ապարատում ծրագրերի բացակայության մասին, որոնց  համար ի սկզբանե բյուջեով գումարներ են  նախատեսված եղել, կամ  էլ այդ ծրագրերը կան, բայց չկան կարող, ունակ ուժեր, որ դրանք կյանքի կոչեն։ Տնտեսական հեղափոխության համար նաև պետք էր պետական ապարատի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել, որն, ըստ էության, չի արվել»,- նշում է Կառլեն Խաչատրյանը։

Նա նաև ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ կառավարությունը որոշ նախարարությունների միավորման, լուծարման  ճանապարհով փորձում է փոխել պետական կառավարման կառուցվածքը՝ հիմքում դնելով անհարկի ուճացված ծախսերի կրճատման անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ըստ տնտեսագետի, դրանից հետո ականատես են լինում, թե ինչպես են պարբերաբար վարչապետի աշխատակազմի աշխատողների թվաքանակն ավելացնում։

«Ինչքան էլ պնդեն, թե տնտեսական հեղափոխությունը ՀՀ քաղաքացին պետք է իրականացնի, դա այդքան էլ արդար մոտեցում չի, քանի որ տնտեսական հեղափոխության հիմքերի ստեղծողը իշխանությունն է»,- ընդգծում է Կառլեն Խաչատրյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}