Իրավունք 14:40 18/11/2019 Հայաստան

Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան

ՀՀ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտի, բարեփոխումների մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Հարց-  Պարոն  Բալայան, որն եք համարում դատական իշխանության առջև ծառացած ամենակարեւոր խնդիրն այսօր։

Պատասխան- Իմ կարծիքով՝ ներկայումս կարևորագույն երկու խնդիր կա՝ դատարանների նկատմամբ վստահության բարձրացումը և դատավորների գերծանրաբեռնվածության թոթափումը։ Այս երկու խնդիրները սերտորեն կապված են մեկը մյուսի հետ:

Հարց- Տրամաբանական է, որ դատավորների գերծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար  ազդել  արդար դատաքննության  վրա, նկատի ունեմ՝ քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու հանգամանքը, ինչու չէ նաեւ դատական ակտերի որակը։ Նախ՝ որն եք համարում պատճառը`  գործե՞րն են շատ, թե՞  աշխատանքների կազմակերպման կառուցակարգերը պետք է վերանայվեն։ Ինչպե՞ս եք պատկերացնում ծանրաբեռնվածության թոթափումը։

Պատասխան- Դատարանների գերծանրաբեռնվածությունը ունի մի քանի պատճառ: Առաջինը համարում եմ Դատական օրենսգրքի փոփոխությունները, որով Երևան քաղաքի վարչական շրջանների դատարանները միավորվեցին և ստեղծվեց մեկ դատարան: Դրա արդյունքում  քաղաքացիական և քրեական մասնագիտացում ունեցող դատավորները բաշխվեցին առանձին նստավայրերում, ինչն, ըստ էության, նպաստեց դատարանի բնականոն աշխատանքի կազմալուծմանը, հետևաբար ազդեց նաև գործերի քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու վրա: Բերեմ պարզ օրինակ՝ նախկինում Երևան քաղաքի 7 դատարաններում աշխատում էր 25 քրեական մասնագիտացում ունեցող դատավոր, ներկայումս քրեական գործեր քննող դատավորները տեղաբաշխվել են երեք նստավայրում, ինչը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների՝ նիստերի դահլիճների բացակայության, դրանք ավելի պակաս են, քան դատավորների քանակը,խցերի գերծանրաբեռնվածության։ Կալանավորված անձանց հաճախ պահում են ավտոմեքենաների մեջ՝  կապված նրանց քանակի, տարիքի, սեռի, միևնույն գործով անցնելու հետ, խցերը չեն բավարարում: Դատարանի շենքերը նախատեսված չեն այդ քանակի կալանավորական գործեր քննելու համար, կալանքի տակ գտնվող անձինք նիստերի դահլիճ են բերվում դատավորների աշխատասենյակների միջանցքով կամ դատարանում առկա բաց գոտիներով՝ քաղաքացիների միջով: Միևնույն ժամանակ այն դատարանները, որոնք նախատեսված էին նաև կալանավորական գործեր քննելու համար ուղղակի չեն օգտագործվում այդ նպատակով:

Պետք է նշել նաև, որ անցած տարիների համեմատ ավելացել են, թե քրեական գործերի քանակը և թե այն բողոքների քանակը, որոնք բերվում են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների կամ անգործության դեմ: Դատավորների թվի ավելացում ոչ միայն տեղի չի ունեցել, այլ մենք ամիսներ շարունակ աշխատում ենք 13-14 դատավորով 25-ի փոխարեն, քանի որ քրեական մասնագիտացում ունեցող 3 դատավորի տեղ թափուր է, 3 դատավոր գործուղված է մարզեր, 1 դատավորի լիազորությունները կասեցվել են, 1 դատավոր գործեր չի ստանում, քանի որ տարիքը լրանալու կապակցությամբ  պետք է անցնի թոշակի, 2 դատավորի գործեր չեն մակագրվում այլ հիմնավորումներով, իսկ 2 այլ  դատավորներից մեկը ԲԴԽ-ի անդամ է, իսկ մյուսը՝ դատարանի նախագահը, ուստի նրանց այլ ծանրաբեռնվածության պատճառով վերջիններիս բաշխվող գործերի քանակը ավելի պակաս է, քան մեկ դատավորին հանձնվող գործերի քանակը:

Երևան քաղաքի քաղաքացիական մասնագիտացում ունեցող 1 դատավորի վարույթում ներկայումս ամենաքիչը 800 գործ կա,  դատավորներ կան, որոնց  վարույթում 1800-ից ավելի գործեր են քննվում:  

Այս հանգամանքները ուղղակի չեն կարող բացասաբար չանդրադառնալ, թե կայացված դատական ակտի որակի, և թե գործի քննության ողջամիտ ժամկետների վրա: Կարծում եմ, դատավորների քանակի շեշտակի ավելացումը և շենքային պայմանների բարելավումը այս պահին   առաջնահերթություն է գերծանրաբեռնվածությունը թոթափելու և դրա վտանգավոր հետևանքները վերացնելու համար:

Հարց- Կառավարությունը  մշակել է դատաիրավական բարեփոխումների փաթեթ, որին ենթադրում եմ ծանոթ եք։ Ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է օգտակար լինել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

Պատասխան- Ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում դատաիրավական բարեփոխումներին, սակայն պետք է նշեմ, որ համաձայն չեմ դատավորին նյութական և դատավարական խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու չափազանց պարզեցված ընթացակարգի և հնարավորության հետ: Իմ կողմից նշած՝ դատավորների ծանրաբեռնվածության  պատճառները անվերապահորեն բերելու են սխալների, որոնք կարող են առիթ հանդիսանալ այդ հիմքով նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, և այդ հանգամանքը կարող է որպես մահակ օգտագործվել անցանկալի դատավորներից ազատվելու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}