Քաղաքական 13:24 20/11/2019 Տարածաշրջան

Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հարևան Իրանում ավելի քան 100 մարդու մահվան պատճառ դարձած անհանգստությունների,  դրանց պատճառների, հնարավոր զարգացումների ու հետևանքների, ստեղծված իրավիճակում հայ-իրանական հարաբերությունների մասին Panorama.am-ը  զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Panorama.am  -Բողոքի ակցիաները սկսեցին Իրանում բենզինի թանկացումից հետո։ Դա առի՞թ էր, թե՞...
Վարդան Ոսկանյան- Իրականում բենզինի գնի բարձացումն առիթ էր, իսկ պատճառն ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանից արտահանվող նավթի ծավալների կրճատումն է։ Գիտեք, որ այս երկրի բյուջեն զգալիորեն ձևավորվում է նավթի վաճառքից ստացված եկամուտներից, հետևաբար իրանական կառավարությունը եկամուտների կրճատման ֆոնին ստիպված է մտածել այլ ուղիներ՝ երկրի բյուջեն համալրելու ու սոցիալապես անապահով խավերի վիճակը կայուն պահելու համար։

Մյուս կողմից էլ՝ զուտ տնտեսագիտական տեսանկյունից նայելիս ակնհայտ է, որ  Իրանում բենզինը սուբսիդավորվում է պետության կողմից, և գները նման ցածր մակարդակում պահպանելն ուղղակի անհնար էր նաև սովորական պայմաններում։ Տեսեք, Իրանի նախորդ նախագահների իշխանության օրոք որոշ փոփոխություններ իրականցվել են, որպեսզի բենզինի գինը համապատասխանի դրա ինքնարժեքին, իսկ ջրի գին ունեցող բենզինով որևէ տնտեսություն  երկար շարունակել իր զարգացումը չի կարող։

Բայց կրկնեմ, հիմնական պատճառը ԱՄՆ-ի պատժամիջոցներն են, որոնք միտված են նաև նման սոցիալական բողոքի ալինքեր առաջացնել, որը, ըստ Միացյալ Նահանգների, կարող է բերել Իրանում վարչակարգի փոփոխության։

Panorama.am-Իրավիճակն այս պահին ինչպիսի՞ն է։ Խոսվում է նույնիսկ 200 սպանվածների մասին,  տեղական լրատվամիջոցները զոհերի մասի որևէ տեղեկություն հաղորդո՞ւմ են։
Վարդան Ոսկանյան-Զոհերի թվի վերաբերյալ որևէ հստակ ինֆորմացիա չկա։  «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ն է որոշ տվյալներ հրապարակել։ Բայց մենք չգիտենք, դրանք որքանո՞վ են ճշտված, որտե՞ղ և ե՞րբ են այդ զոհերը եղել։ Հիմա բավականին հանդարտ իրավիճակ է, բողոքի որևէ գործողություն չկա, համենայն դեպս դրա վերաբերյալ տեղեկատվություն չկա։ Բայց պետք է նշել, որ Իրանում համացանցը դեռևս անջատված է։

Իրանի պետությունը կարողացավ կառավարել իրավիճակը։ Փորձ էր արվում այդ իրավիճակին տալ քաղաքական ու, որ ավելի վտանգավոր է՝ էթնիկական երանգներ, մասնավորապես շատ դեպքերում մենք տեսանք ապատեղեկատվություն ադրբեջանական լրատվամիջոցների  կողմից Թավրիզում զոհերի վերաբերյալ, քրդական լրատվամիջոցներն ու քրդական որոշ քաղաքական ուժեր էլ անընդհատ խոսում են մոտ երկու տասնյակից ավելի քուրդ զոհերի մասին։ Մյուս կողմից էլ Իրանի հարավում՝ արաբներով բնակեցված Խուժաստան նահանգում տեղի ունեցած ցույցերի արդյունքում արաբ անջատողական որոշ շրջանակներ պնդում են արաբ զոհերի մասին։

Դրանք անկնհայտ մեթոդաբանական գործողություններ են՝ ուղղված Իրանի ներսում էթնիկական պառակտում հրահրելուն՝ հաշվի առնելով այս երկրի բազմազգ ու բազմէթնիկ բնույթը։

Panorama.am-Միանշանա՞կ է, որ բողոքի ակցիաներն ունեին սոցիալական բնույթ։
Վարդան Ոսկանյան-Բնականաբար, բուն գործողություններ իրականացնողները հասարակ քաղաքացիներն էին, բայց տեղի ունեցան, հրահրվեցին  նաև անկարգություններ՝ բենզակայանի հրկիզումը, բանկերի կողոպուտը, դրանք անպատիժ մնալ չեն կարող։ Ցավոք սրտի, այդ անկարգությունները ճնշելու հետևանքով եղան զոհեր։

Panorama.am-Դուք խոսե՞լ եք իրանցի Ձեր գործընկերների հետ, ի՞նչ կանխատեսումներ ունեն։
Վարդան Ոսկանյան-Այո, խոսել եմ։ Իրականում մենք հաճախ ենք  ականատես լինում Իրանում նման բողոքի գործողությունների, նախկինում նույնիսկ ավելի բազմամարդ բողոքներ են եղել։ Իրանական վերլուծական շրջանակների գնահատմամբ, այս բողոքի գործողություններին մասնակցողների թիվը հասնում է մոտ հարյուր հազարի։ Դա ութսուն միլիոն բնակչություն ունեցող երկրի համար առանձնապես մեծ թիվ չէ։ Սակայն բողոքի գործողությունները բավականին մեծ տարածում են ունեցել՝ ընդգրկելով մոտ 22 իրանական նահանգ։ Սակայն իրանական որևէ քաղաք ամբողջովին կաթվածահար չի եղել այդ գործողությունների հետևանքով, դրանք ունեցել են տեղային բնույթ։

Panorama.am-Իրանում այս պահին առկա հանդարտությունը, Ձեր կարծիքով, տևակա՞ն կլինի։
Վարդան Ոսկանյան-Իրանի համար նման ակցիաները կարծեք թե դարձել են «սովորական»։ Իրանի իշխանությունները սովորել են նաև կառավարել այդ գործողությունները։ Մի կարևոր հատկանիշ էլ կուզեի շեշտել. Տեսեք՝ նույն Միացյալ Նահանգների ճնշումը ստիպում է, որ Իրանի ներսում իշխանությունները վախենան գնալու որոշակի զիջումների և առաջնայնությունը մշտապես տրվում է անվտանգությանը։ Սրանով պայմանավորված մենք Իրանում ականատես կլինենք նաև շատ ավելի դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի։

Որքան էլ պարադոքսալ լինի, Միացյալ Նահանգների գորոծողությունները բոլորովին հակառակ ազդեցությունն են թողնում։

Panorama.am-Հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ո՞րը պետք է լինի Հայաստանի խոսքը, դերը։
Վարդան Ոսկանյան-Ակնհայտ է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունների ամրապնդումը, ընդլայնումը բխում է մեր ազգային և պետական շահերից։ Հետևաբար յուրաքանչյուր անկայունություն Իրանի ներսում և լարվածություն այդ պետության շուրջ չի կարող բխել մեր շահերից։ Կարծում եմ, մենք պետք է շարունակենք գործակցել Իրանի հետ՝ փորձելով հնարավորինս արագ իրականացնել երկու պետությունների միջև առկա թե քաղաքական, թե տնտեսական  պայմանավորվածությունները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}