Հասարակություն 13:13 21/11/2019 Հայաստան

Խոսրովի արգելոցի անարգել մուտքերն ու մինչև վանդալիզմ հասնող հետևանքները

Օրեր առաջ Խոսրովի արգելոցի Խաչաձորի տեղամասի Մանկունք կոչվող հատվածում  անհայտ անձինք տեղաշարժել են V-XVII դարերի խաչքարերն ու քանդել են գերեզմանները։ Դեռևս հայտնի չէ՝ գանձագողության թե այլ նպատակ է հետապնդել այդ քայլը։

Խոսրովի պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը նշում է՝ առաջին անգամ է նման դեպքի ականատես լինում. «Մենք հիմնականում հսկում ենք, որ ապօրինի ծառահատումներ, կենդանիների և ձկան որս չլինի, բայց ում մտքով կանցներ, որ սարի գլխին մարդիկ կարող են բարձրանալ և գերեզման քանդել։ Էդ հատվածում քանի որ ծառատեսակներ չկան, մենք ամենօրյա հսկողություն չենք իրականացնում։ Մեքենաների համար ճանապարհը փակ ա, մի քանի տեղով արգելափակոցներ ունենք։ Միանշամակ ձիով կամ ոտքով են բարձրացել սարը, ինչն էլ կարող էր անել միայն տարածքին քաջատեղյակ մարդը։ Խաչաձորի տեղամաս արգելոցի ծառայողական մեքենաներով հնարավոր է հասնել 1 և կես ժամում, որի ընթացքում պետք է բացել 4 արգելափակոցներ,  ինչի հնարավորությունը միայն արգելոցի աշխատակիցներն ունեն։ Իսկ տեղամասից ոտքով Մանկունք բարձրանալը բավականին բարդ խնդիր է. չորացած սեզով պատված լեռ բարձրանալու համար պետք է ճիշտ ուղի ընտրել, հակառակ դեպքում սայթաքելու և անդունդում հայտնվելու վտանգը շատ մեծ է։ Տեղանքին անծանոթ մարդը քիչ հավանական է, որ այս ամենն իմանա։ Վերոնշյալ վարկածները մի կողմ թողնելով՝ նշենք, որ արգելոցի տարածք մուտքը, թերևս ոչ բոլորի համար է արգելված»։

Հարցին, թե արգելոցի տարածքում հսկողություն իրականացնող աշխատակիցներին բացի ովքե՞ր կարող են անարգել մուտք գործել Խոսրով, Հրաչյա Հովակիմյանն ասաց՝ կան հատվածներ, որոնք պատկանում են համայնքներին և օգտագործվում որպես արոտավայր։ Վերոնշյալ խնդիրը առկա է արգելոցի բոլոր՝ և՛ Ջրնգյոիլ, և՛ Գիրանլարի և թե Ալմալաղի տարածքներում։

«Անտառի սրտում սեպաձև խրված են համայնքին պատկանող տարածքները։ Այդ հատվածները համայնքները վարձակալությամբ տալիս են անասնատերերին, վերջիններս էլ գալիս են և ամռան ընթացքում բնակություն հաստատում այստեղ։ Մենք իրավունք չենք ունենում նրանց ել ու մուտը արգելելու։ Արդյունքում՝ երբեմն գրանցում ենք արգելոցի տարածքում կենդանիների արածեցման կամ ծառերի ապօրինի հատման դեպքեր։ Տուգանում ենք էդ մարդկանց, բայց միևնույն ա՝ էդ մարդկանցից ամենաշատը արգելոցն ա տուժում»,- նշում է Հ. Հովակիմյանը։

Արգելոցի տնօրենի խոսքով, խնդիրը տասնյակ տարիներ բարձրաձայնվում է, սակայն կառավարության կողմից դեռևս արձագանք չի եղել, արդյունքում՝ արգելոցը չունի միասնական կադաստրային քարտեզ։

«Արդեն տասնյակ տարիներ էս հարցը քննարկվում ա, հասնում ա մարզպետարան և էնտեղ վերջանում ա։ Քանի որ մարզպետարանը համայնքապետերից հարցում ա անում, վերջիններս էլ չեն ուզում, որ էդ տարածքները հանձնվեն արգելոցին։ Իսկ եթե հարցը հասնում ա նախարարությանը, աշխատանքային խմբեր են ստեղծվում ու գործը լռում ա։ Հիմա նախարարը հանձնարարել ա, որ անտառային տարածքների մոնիտորինգ անեն, սպասում ենք արդյունքներին։ Մենք հույս ունենք, որ կհասնենք նրան, որ կառավարությունը էդ արոտավայրեր համարվող տարածքները պետության սեփականություն կհամարի և մենք կկարողանանք միասնական հսկողություն իրականացնել։ Ցաք ու ցրիվ ա՝ մեկ Խոսրովի տարածքն ա, մեկ՝ համայնքի։ Անհնար ա էդտեղ ամբողջական հսկողություն իրականացնել»,- ասաց տնօրենը։

Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանի խոսքով, տարածված կարծիք կա, որ Մանկուք գյուղատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գանձեր կան թաքնված, և հավանաբար գերեզմանը քանդվել է գանձ գտնելու նպատակով։ Սակայն, պետք է նշել, որ հողից միայն ոսկորներ էին դուրս բերվել, որոնք թողնվել էին տեղում։

«Բայց այստեղի գանձերը 20-ից ավելի  9-12-րդ դարերի խաչքարերն են։ Լավ է, որ դեպքի պատճառով որևէ խաչքար չի վնասվել, միայն հողահանման ընթացքում խաչքարը հողով է պատվել»,- նշեց Ռոման Կարապետյանը։

Թեև փորված գերեզմաններից գանձ դուրս բերել չի ստացվել, սակայն տարածքում գտնվող 6 տեսախցիկներից 5-ը գանձագողերի աչքից չի վրիպել։ Հ. Հովակիմյանը վստահցենում է՝ շուտով ամեն ինչ պարզ կդառնա, քանի որ անտառի տարածքը ուղիղ հեռարձակմամբ շուրջօրյա հսկվելու է. «Քանի որ անտառի տարածքում կապ չկա, փոքր-ինչ բարդ ա տեսախցիկներով հսկելը, բայց շուտով էդ հարցն էլ ա լուծվելու։ Տարբերակ ենք գտել, որ անտառի տարածքում կապ ապահովենք և կարողանանք հսկողություն իրականացնել»։







 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}