Տնտեսություն 18:33 21/11/2019 Հայաստան

Ո՞ւր կորավ կլոր դդումը կամ Հայաստանում դդումը ռեկորդ է գրանցելու

Հայաստանյան խանութներում կլոր դդումներին փոխարինելու են եկել երկարները։ Ղափամայի համար դդում փնտրող տանտիրուհիները զարմացած են՝  ինչո՞ւ այդ տեսակը դարձավ դժվար ճարվող։

Ագրարային համալսարանի բուսաբուծության ու հողագործության ամբիոնի պրոֆեսոր, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Անդրեաս Մելիքյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում աճում է դդումի երեք տեսակ՝ սովորական, ամրակեղև,  մուսկաթային։
Վերջինը դեղին է, պոչի հատվածում երկարավուն, հում վիճակում կարելի է ուտել։  Ամրակեղև կամ կարծրակեղև դդումին են պատկանում հին հայկական սորտերը։



«Ղափամայի համար օգտագործվում է մեր տեղական ամրակեղև դդումը, որի պատերը շատ ամուր են։ Հենց այդ տեսակից են պատրաստել ավանդական ճաշատեսակը։ Մուսկաթայինից չեն կարող պատրաստել, քանի որ դրա կեղևները շատ արագ կլխկվեն։ Մուսկաթային տեսակը կարելի է ուտել նույնիսկ առանց եփելու, մինչդեռ ամրակեղև դդումն առանց եփելու ուտել հնարավոր չէ։ Այդ տեսակից նաև լավագույն մուրաբաներն են պատրաստում, նույնիսկ հնում դոշաբ  են պատրաստել»,-մանրամասնեց գիտնականը։

Թե ինչու է ամրակեղև դդումը շուկայում քիչ, գյուղատնտես գիտնականը, հետազոտություններ չունի, բայց ներկայացնում է  սուբյեկտիվ ենթադրություն. «Բերքատվությունը համեմատաբար քիչ է, բույսի վրա մի քանի պտուղ է լինում, ուշ են հասունանում, պահանջարկն էլ քիչ է։ Զուտ սուբյեկտիվ ու պահանջարկի խնդիր»։

Ա. Մելիքյանը կարծում է, որ Հայաստանում մուսկաթային տեսակի լայն տարածումը պայմանավորված է նաև լայն պրոպագանդայով։ Իրականում ամրակեղև դդումը շատ ավելի վաղուց է աճում Հայաստանում, հարմարված է բնակլիմայական պայմաններին,  այն  հիմնականում մշակում են Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում։ Ամրակեղև դդումն ունի  տեղական ծագման պոպուլյացիաներ քաղելուց հետո չոր պայմաններում երկար պահպանվում են։

Պրոֆեսորի խոսքով, այս պահին Հայաստանում դդմի սելեկցիայով համարյա չեն զբաղվում, հիմնականում դրսից բերված սորտերն են տեղայնացնում ու բարելավում, սակայն դրանց չեն նախորդել  հետազոտություններ։

«Նման նպատակ էլ չկա, դրսից բերված սորտերը վատը չեն, տեղայնացվում են, ով ցանկանում է մշակել, դրսից է բերում»,-նշեց գիտնականը։

Ի դեպ, Հայաստանում սովորաբար դդումի ցանքատարածություններ չեն եղել, մարդիկ սերմը ցանել են  իրենց բանջարանոցի անկյուններում կամ հարակից շինությունների պատերի տակ, որպեսզի թուփը վեր մագլցի ու շատ տարածք չզբաղեցնի։

«Բայց վերջին տարիներին մուսկաթային տեսակը սկսեցին աճեցնել դաշտերում, ինչպես ձմերուկը կամ սեխը, քանի որ նաև դդումի սերմերի նկատմամբ պահանջարկն է ավելացել։ Նույնիսկ սերմերը մթերում են։ Զուտ շուկայի խնդիր է, շուկան  ինչի պահանջարկ ունի, մարդիկ այն էլ մշակում ենք»,-նշեց համալսարանի պրոֆեսորը։



Գյուղատնտես, «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր  Հայկ Մելքոնյանն այս տարի Կոտայքի մարզի  Արագյուղի 500 քմ տարածք հողամասում փորձնական դդում է  աճեցրել։ Համայնքը Ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա է գտնվում, այսինքն՝ նախալեռնային գոտի է։

Սերմերը բերել է Հոլանդիայից։ Գյուղատնտեսը բույսերը սնուցել է օրգանիկ նյութերով՝ նաև գոմաղբով, քիմիական պարարտանյութեր կամ թունանյութերի չի օգտագործել։ Բերքից գոհ է, կես տոննա դդումն արագ սպառել են բուսակերներն ու փոքրիկներ ունեցող ծնողները՝ երեխաներին ապուրներ ու շիլաներ պատրաստելու համար։ Տեղական սորտեր աճեցնել չի պատրաստվում՝ դա թողնելով տարիներով այդ գործում փորձ ձեռք բերած ու իրենց ձեռքով սերմեր վերցրած ֆերմերներին։ 



«Մտածում եմ, որ նոր սորտերն ու համերը հետաքրքիր կլինեն։ Ունեի և փոքր դդումներ, և բավականին խոշոր դդումներ։ Տեսակներից մեկը կոչվում է Հոկկայիդո՝ ճապոնական քաղաքի անունով։ Ես մտադիր էի աճեցնել ոչ ավանդական մշակաբույսեր, որ շուկայում տարբերվեն մյուսներից։ Համային որակներով էլ շատ տարբեր են, օրինակ փոքր դդումիկներն ավելի շատ կաշտանի համ ու բույր ունեն։ Ունենք փոռավոր տեսակի դդումներ, որոնք հասնում են մոտ 20 կգ-ի, դա էլ Ֆրանսիայում շատ տարածված տեսակ է»,-մանրամասնեց Մելքոնյանը։

Նա մտադիր է հաջորդ տարի ցանքատարածություն ընդարձակել, նոր տեսակներ աճեցնել։

«Եկող տարի ուզում եմ ռեկորդի գնամ ու աճեցնեմ Հայաստանի ամենամեծ դդումը։ Ատլանտիկ գիգանտ անունով սորտեր կան, որ մինչև 300-400 կգ քաշ են հավաքում՝ նայած ինչ պայմաններում կաճեն։ Արդեն ԱՄՆ-ից սերմերը պատվիրել եմ, եկել են, ԱՄՆ-ում այդ սորտի դդումը  լինում է նույնիսկ 600-700 կգ։ Այս տարի  իմ աճեցրած փոքր դդումները կշռում են 1-1.5 կգ, բայց ամեն թփի վրա 15-20 հատ լինում է, դրանք նաև վաղահաս են, հուլիսի  սկիզբ ես արդեն վաճառքի դդում ունեի»,-ասաց գյուղատնտեսը։

Նրա խոսքով, դդումով բազմաթիվ առողջ ու սննդարար ճաշատեսակներ կան, որոնք Հայաստանում լայն տարածված չեն, դրանով է պայմանավորված դդումի ցածր պահանջարկը։ Անցած տարի Շիրակի մարզում 500 տոննա դդում աճեցրած գյուղատնտես ընկերը, ըստ Մելքոնյանի, չի կարողացել այն վաճառել, դարձրել է անասնակեր, միայն սերմերն են կարողացել իրացնել։











 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են եթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}