Մարինա Խաչատրյան. «Սոցիալական շարժումը» իսկապես պետք է բարձրացնի ժողովրդին հուզող խնդիրները
«Վերջին ժամանակներում տարբեր քաղաքական հարթակներում մարդիկ կոնսոլիդացվում են, հավաքվում են, ելույթներ են ունենում, սակայն չկա մի հարթակ, որտեղ հավաքված լինի ժողովուրդը: Փաստում եմ՝ սա առաջին հարթակն է, որտեղ հավաքել է ժողովուրդն՝ բարձրացնելու իրեն հուզող հարցերը»,- «Սոցիալական շարժում»-ի հիմնադրմանն ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:
Նա նշեց, որ ժողովուրդն ուզում է ունենալ աշխատանք, սակայն այսօր գործազուրկների թիվն ավելանում է, ուզում է իր սահմաններն ապահով լինեն, սակայն այսօր քննադատվում են գեներալները:
«Ժողովուրդն ուզում է իր երեխան ստանա արժանապատիվ կրթություն, մեզ ասում են՝ պետք չի Հայոց լեզուն ու գրականությունը, Հայոց պատմությունը, ձեզ պետք է սեռափոխվածների մասին դասավանդում անցկացնել: Արդյո՞ք սա է ուզում ժողովուրդը»,- ասաց Մ. Խաչատրյանը:
Նա նշեց, որ «Սոցիալական շարժումը» իսկապես պետք է բարձրացնի ժողովրդին հուզող խնդիրները, պետք է հավաքվեն, նախագծեր ներկայացնեն ու պահանջնեն լուծումներ:
Միջոցառմանը ներկա ԵՊՀ դասախոս, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ շարժման հիմքում պետք է լինի սոցիալական արդարության գաղափարը, որպեսզի հանրությունն ընկալի, որ երկրում կա սոցիալական արդարություն:
«Սևազգեստ մայրերի ու այրիների բոլոր պահանջներն արդար են, երկրում պետք է ձևավորվի սոցիալական արդարության մթնոլորտ, պետք է կարողանանք արժևորել, գնահատել այս ընտանիքներին, գնահատել այս ընտանիքների զավակների ու ամուսինների կատարած սխրագործությունը, գնահատել նրանց հերոսությունը, գնահատել Արցախյան ազատամարտին մասնակցած մեր բոլոր հերոսներին, հերոս ազատամարտիկներին: Դա պետական արժևորման տեսակետից խիստ կարևոր է»,- ասաց նա:
Միջոցառմանը ներկա են տարբեր ՀԿ ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում «Սոցիալական շարժմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին