Ռուսաստանը Ճապոնիային է ներկայացրել մտահոգությունների ցուցակ՝ պայմանավորված ԱՄՆ-ի հետ դաշինքով
Մոսկվան Տոկիոյին է հանձնել իր մտահոգությունների ցանկը Ռուսաստանի անվտանգության վերաբերյալ ՝ կապված Ճապոնիայի և Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական դաշինքի հետ։ Այս մասին, ria.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք մեր ճապոնացի գործընկերներին փոխանցեցինք Արտաքին գործերի նախարարության և Անվտանգության խորհրդի հատուկ մտահոգությունների ցանկը` կապված մեր սեփական անվտանգության ոլորտի հետ: Նրանք խոստացել են արձագանքել այդ մտահոգություններին։ Մենք պատրաստվում են սպասել այդ պատասխանին և շարունակելու բանակցությունները»,- նշել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ մտադիր է այդ թեման քննարկել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Թոշիմիտու Մոտեգիի հետ հանդիպմանը, որի այցը Ռուսաստան նախատեսված է դեկտեմբերին: Արտգործնախարարը նշել է, որ Տոկիոյի հետ հարաբերություններում Վաշինգտոնը «չի հապաղում հրապարակայնորեն ասել, որ Ռուսաստանն ու Չինաստանը իր համար գլխավոր սպառնալիք են հանդիսանում»:
Լավրովի խոսքով, Ճապոնիա-ԱՄՆ ռազմաքաղաքական դաշինքը խոչընդոտում է ռուս-ճապոնական հարաբերություններին նոր որակ տալուն։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց