Ավելի քան մեկ միլիարդ մարդու տվյալներ հայտնվել են հանրային տիրույթում
1,2 միլիարդ մարդու անձնական տվյալներ են հայտնաբերվել համացանցում՝ չպաշտպանված սերվերում: Լենտա.ռու կայքը, հղում անելով Wired-ին, գրում է, որ դրանք հայտնաբերել է կիբերանվտանգության մասնագետ Վիննի Տրոիան: Բազայում եղել են տնային և բջջային հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, նաև Facebook, Twitter, LinkedIn սոցիալական կայքերի և Github կայքի օգտատերերի պրոֆիլներ: Բացի այդ, նշված է եղել աշխատավայրը:
Տրոիայի խոսքով, բազան պահպանվել է Google Cloud սերվերում: Google ընկերությունը չի պատասխանել հարցին այն մասին, թե ով է վարձակալել սերվերը: Տեղեկատվության մեծ մասը, դատելով ֆայլերի անուններից, պատկանել են ամերիկյան People Data Labs ընկերությանը:
Մասնագետը դիմել է Հետաքննությունների դաշնային բյուրո: Որոշ ժամանակ անց սերվերն արգելափակվել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ