Մայքլ Բլումբերգը մտել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մրցապայքարի մեջ
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, աշխարհի ամենհարուստ մարդկանցից Մայքլ Բլումբերգը պաշտոնապես մտել է նախագահական մրցապայքարի մեջ: Այժմ նա կրկին ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը (եղել էր կուսակցությունում մինչև 2001 թվականը, կրկին վերադարձել էր 2018 թվականին):
kommersant.ru-ի հաղորդմամբ, 77-ամյա նախկին հանրապետականը (2007-2007 թթ.) իր պլանների մասին հայտնել է իր ընկերության կայքում:
«Ես առաջադրվում եմ նախագահական ընտրություններում, որպեսզի հաղթեմ Դոնալդ Թրամփին և վերականգնեմ Ամերիկան»,- ասված է հայտարարությունում:
Մ. Բլումբերգի խորհրդականը պատմել է, որ թեկնածուն ընտրություններում հաղթելու դեպքում հրաժարվելու է նախագահի աշխատավարձից: Նաև թեկնածուն չի ընդունելու նվիրատվություններ ընտրողներին նախընտրական քարոզարշավի համար:
Նա արդեն 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ընտրական հանձնաժողով:
ԱՄՆ գործող նախագահը Դոալդ Թրամփը Մայքլ Բլումբերգին համարում է «աննախադեպ սպառնալիք» երկրի համար:
Հարակից հրապարակումներ`
- Մայքլ Բլումբերգը պաշտոնապես գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
- Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ցանկանում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
- Մայքլ Բլումբերգը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին
- «Բլումբերգ»-ը Թրամփին հաղթող է ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին