«Ռեստարտի» անդամները հանդիպում են պահանջում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ
«Մենք մեր նոր արշավի ընթացքում հանդիպումներ ենք ունենալու իրավապահ մարմինների հետ, և փորձելու ենք հասկանալ՝ ինչու իրավապահ համակարգում հեղափոխություն չի եղել։ Մենք մեր այս արշավի ընթացքում դատական համակարգից զատ նաև ակցիաներ ենք իրականացնելու օրենսդիր և գործադիր մարմինների առաջ »,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեստարտ» ուսանողական, քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Նշենք, որ այսօր ակցիայի մասնակիցները այսօր ոստիկանության առաջ են իրենց բողոքի ձայնը հնչեցնում՝ նշելով, որ ցանկանում են հանդիպել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։ «Մեր այստեղ գալու նպատակը երկխոսությունն է։
Մենք հույս ունենք, որ հանդիպում կկայանա, քանի որ այժմ էն ժամանակահատվածն է, որ ոստիկանությունը ծառայում է ոչ թե իշխնությանը, այլ քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ։ Եվ բնական է, որ կարծում ենք՝ հանդիպում տեղի կունենա։ Առաջին նախապայմանն այն է, որ հանդիպումը լինելու է բաց, որպեսզի մենք կարողանանք նկարել։ Եվ հենց այս պահից հանդիպում ենք պահանջում»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Հիշեցնենք, որ «Ռեստարտի» անդամները երեկ ԱԱԾ շենքի դիմացից սկսել են նոր ակցիա։
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան