ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կոլումբիայի շրջանը միացավ ԱՄՆ 49 նահանգներին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևի տեքստում նաև կոչ է արվում Վաշինգտոնի դպրոցական ծրագրում ներառել Հայոց ցեղասպանության մասին նյութերը։
Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբից, բանաձևն ընդունվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին, որը ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ոգեկոչում է նաև զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում Բոբ Մենենդեզի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևը երկրորդ անգամ արգելափակվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին