Քաղաքական 15:38 27/11/2019 Հայաստան

Ինչպես Հայաստանի նոր իշխանությունները «չօգտվեցին» Ալիևի տված հնարավորությունից

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Ադրբեջանի նախագահ Ալիևը, ամեն դեպքում, պրոպագանդայի վարպետ է կամ շատ է ուզում այդպիսին երևալ։ Քարոզչության մեջ օգտագործում է գրեթե բոլոր թույատրելի ու անթուլատրելի հնարքները, կեղծում է պատմությունը, աղավաղում ու նենգափոխում է փաստերը, փոխում իրադարձությունների շրջանակը և պարզապես ստում։

Այս ամենի համադրությամբ հերթական քարոզչական «առկայծումներին» ականատես եղանք նոյեմբերի 26-ին՝ Բաքվի պետական համալսարանի հարյուրամյակին նվիրված միջոցառմանը Իլհամ Ալիևի ունեցած ելույթում։ Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է հայերից, ֆաշիզմից ու Գարեգին Նժդեհից։ Կրկին շահարկել է իսլամական համերաշխության խաղաքարտը՝ վտանգավոր կերպով փորձելով ԼՂ հակամարտությանը տալ կրոնական երանգ։ Նա իր զարմանքն է հայտնել, թե ինչպես են մուսուլմանական երկրները կարողանում շփվել Հայաստանի ու նրա ղեկավարության հետ, այն դեպքում երբ նրանք «գետնին են հավասարացրել մեր մզկիթները»։

Խոսել Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի մասին՝ նշելով, որ «ԱՊՀ տարածքում ֆաշիստների հուշարձաններ չպետք է լինեն» և «ֆաշիստ Գարեգին Նժդեհի» հուշարձանը պետք է հանվի։ Եվ քանի որ Հայաստանի նոր իշխանությունները չեն օգտվել, Ալիևի խոսքերով, իր տված հնարավորությունից, եզրակացությունն այն է, որ Հայաստանը չի փոխել իր «ֆաշիստական էությունը»։

Այս դեպքում Ալիևի հիմնական քարոզչական հնարքն այն է, որ փորձ է կատարում հայերին ասոցացնել ֆաշիզմի և հակաիսլամականության հետ։ Նախ պետք է նշել, որ երկու թեզերն էլ որևէ փաստացի հիմքեր չունեն և որևէ պատմական քննության չեն կարող դիմանալ։ Հայրենական մեծ պատերազմում հայերի ունեցած ավանդի մասին գիտեն բոլորը՝ հարյուր հազարավոր զոհվածներ, մարշալներ, գեներալներ, հերոսներ։ Իսկ այն, որ հայերը շատ լավ գոյակցել են մուսուլմանների հետ ու ապրել իսլամական միջավայրում, նույնպես հայտնի փաստ է, ինչի վառ վկայությունն է հայկական համայնքների գոյությունը, օրինակ, Իրանում և արաբական մի շարք երկրներում։
Ըստ էություն հայերի նկատմամբ ատելություն սերմանող, հայի կերպարը դիվանյացնող այս հակաքարոզչությամբ փորձ է արվում լուծել առնվազն երկու խնդիր. նախ լրացուցիչ հուզական ֆոն հաղորդել Լեռնային Ղարաբաղի հարցում ընկալումներին ու մոբիլիզացնել ադրբեջանցիների ազգայնական զգացումները և երկրորդ՝ ապահովել միջազգային հանրության բարոյական աջակցությունը։

Առաջին դեպքում ալիևյան քարոզչությունը, ցավով պետք է նշել, ունի որոշ հաջողություններ։ Ադրբեջանական հասարակությունն ու պետական ապարատն այսօր թաթախված է հայատյացությամբ ու Հայաստանի նկատմամբ թշնամանքով։ Այս համատեքսում կարևոր է ընդգծել, որ արտաքին թշնամու ծայրահեղ ռադիկալացված ընկալումները Ադրբեջանի հասարակությանը դարձնում են հեշտ կառավարելի, ինչն էլ ապահովում է Ալիևների կլանի իշխանության երկարակյացությունը։ Այսինքն, հայտնի ճշմարտություն է, որ Ադրբեջանի նախագահը ու նրա շրջապատը ԼՂ հարցը պարզ շահարկում են՝ նաև իշխանությունը պահելու, ընդդիմությանը ճնշելու և ավտորիտար կառավարում ապահովելու համար։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության վրա այս քարոզչական հնարքների ազդեցությանը, ապա այս անգամ Ադրբեջանի ղեկավարության համար, ցավով պետք է նշել, որ այն առանձնակի ձեռքբերումներ չունի։ Ֆաշիզմի ու դրա հերոսականացման դեմ պայքարի շրջանակներում Ադրբեջանի կողմից Գարեգին Նժդեհի անվան շահարկումը որոշակի արձագանք ստացել է Ռուսաստանում, և դա զգալով է, որ Իլհամ Ալիևը շարունակում է թեման «տաք պահել»։ Բայց դա որևէ կերպ չի կարող արատավորել ոչ թյուրքական ֆաշիզմի դեմ մարտնչած Նժդեհի, ոչ էլ գերմանական նացիզմի դեմ պայքարում զոհված հայորդիների բարի համբավը։

Պետք է հստակ արձանագրել, որ միջազգային հանրության համար Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմի մոտեցումները ընկալելի են եղել, և դա պայմանավորված է ոչ այնքան հայկական քարոզչության արդյունավետությամբ, որքան օբյեկտիվ իրողությունների գնահատմամբ։ Սա իհարկե չի նշանակում, որ միջազգային հանրային դրական կարծիքը մեխանիկորեն արտացոլվում է աշխարհաքաղաքականության ու «ռեալպոլիտիկի» վրա։


Բայց սա նշանակում է, որ ադրբեջանական ծանր քարոզչությունը դատապարտված է մնալու սև PR-ի դասագրքային փուչ օրինակ, որն ուսումնասիրելու են այլատյացությունն ու ատելության խոսքով զբաղվողները։  Եվ գուցե ապագայի սերունդները պրոպագանդայի մասին խոսելիս «գեբելսյան»-ի փոխարեն օգտագործեն «ալիևյան» ածականը։

Իսկ ամենավարջում, ոչ «ի դեպ», ավելացնենք՝ Հայրենական մեծ պատերազմում Հայաստանը իր տված հերոսների թվով չորրորդ հանրապետություն էր՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից հետո։ Երբ պատերազմական գործողությյունները Հայաստան չէին մտել ու բնակչությամբ ամենափոքրերից էր։ 

Ի դեպ՝Ադրբեջանն ունի ընդամենը 43 հերոս։ Ընդ որում, այդ 43 ադրբեջանցի համարվող հերոսներից շատերը քրդեր են, թալիշներ, թաթեր, ավարներ, լեզգիններ, լեռնային հրեաներ և Հարավային Կովկասի այլ ժողովուրդների ներկայացուցիչներ են, այլ ոչ թե կովկասյան թուրքեր (վերջիններս իրենք իրենց «ադրբեջանցիներ» են համարում, սեփականացնելով հարևան Իրանի Ատրպատական երկրամասի բնիկ իրանական ժողովրդի ինքնանվանումը):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:32
Հայտնի բժիշկը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումը
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Ես կայացրել եմ իմ որոշումը! Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Deutsche Welle. «Լադանիվա»-ի կատարմամբ Հայաստանի ֆոլկը երկար ժամանակ կընդգրկվի Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկում.
Մալմյոյում Եվրատեսիլի եզրափակիչ դուրս եկավ նաև հայկական «Լադանիվա» խումբը՝ «Ժոկո»  երգով։ Ինչպես նշվում է DW-ի...
Աղբյուր` Panorama.am
12:11
2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. 1) Այլևս չի ընտրվում որևէ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով
«Մարդիկ ստեղծեցին այդ կենծ միֆը, Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել 2001 թվականին `Սևանի թերաղզում, երբ Վեհափառի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}