ԱՄՆ-ն վավերացրել է ՆԱՏՕ-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցելու արձանագրությունը
ԱՄՆ-ն ավարտել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրության վավերացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր թվիթերյան էջում:
«Ուրախ եմ հայտարարելու Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ մտնելու մասին արձանագրության ԱՄՆ կողմից վավերացման մասին», - գրել է Պոմպեոն ու նշել, որ Հյուսիսային Մակեդոնիան մեկ քայլով մոտեցավ՝ դառնալու դաշինքի 30-րդ անդամը։
Ինչպես գրում է Tass-ը, երկրներից շատերն արդեն վավերացրել են Հյուսիսային Մակեդոնիային ՆԱՏՕ ընդունելու մասին արձանագրությունը: Դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում կկայանա դաշինքի անդամ երկրների գագաթնաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին