Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։
Աստղաֆիզիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Դավիթ Սեդրակյանը հայտնի էր նաև Հայաստանի հասարակական կյանքում դրսևորած ակտիվությամբ և սկզբունքային ու ազնիվ քաղաքացիական կեցվածքով:
Որպես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկար տարիների ակադեմիկոս-քարտուղար, ապա և փոխնախագահ և Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ՝ նա մեծ ավանդ և կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում գիտության զարգացման գործում:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Դավիթ Սեդրակյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին»,- ասված է վարչապետի ցավակցական հեռագրում։
Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ