COP25. Եվրոպան պատրաստվում է կանաչ հեղափոխության և արտանետումների հարկի ներմուծման
Խոսքերից գործի անցնելու խոստումներ, կանաչ հեղափոխության մասին հայտարարություններ և արտանետումների միջազգային հարկի ներդրման առաջարկներ. այսպես էր նախօրեին Մադրիդում սկսվել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային համաձայնագրի կողմերի խորհրդաժողովը: Այս մասին գրում է euronews-ը։
«Առաջիկա տասնամյակների ընթացքում մենք ստիպված կլինենք ընտրել մեր ուղին: Կամ մենք հանձնվում ենք և «վերադարձի կետն» անցնում, կամ մենք սկսում ենք հույսի և երկարաժամկետ լուծումների ճանապարհը: Բրածո վառելիքի մեծ մասը պետք է մնա բնության կողմից նախատեսված տեղում»,-այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը։
Համաժողովի առաջին օրը ԵՄ երկրների բազմաթիվ առաջնորդներ կոչ արեցին ավելի ակտիվ պայքար մղել գլոբալ տաքացման հետ: ԵՄ խորհրդի նոր նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ ղեկավարությունը ցանկանում է Եվրոպան դարձնել առաջին կանաչ մայրցամաքը: Հենց նրան է պատկանում «կանաչ հեղափոխության» անհրաժեշտության մասին արտահայտությունը։
«Վերջին ամիսներին մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել: Համեմատած մեկ կամ երկու տարի առաջ տեղի ունեցածի հետ, շատ առաջնորդներ այժմ աջակցում են կլիմայի փոփոխության հետ կապված ավելի հավակնոտ ծրագրերին: Բայց մենք, իրոք, պետք է հաշվի առնենք այն փաստը, որ տարբեր երկրներ տարբեր ելակետային դիրքեր ունեն»,-ասել է Շառլ Միշելը։
Բարձրագոչ հայտարարություններ արեցին նաև ԱՄՆ պատվիրակները: Չնայած Փարիզի համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուն, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խոստացավ, որ Միացյալ Նահանգները կհասնեն ՄԱԿ-ի Կլիմայի Շրջանակային կոնվենցիայով սահմանված նպատակներին: Այս պայմաններում փորձագետները, ովքեր պարբերաբար մասնակցում են ՄԱԿ-ի կլիմայի խորհրդաժողովին, լավատեսորեն են վերաբերվում համակարգված բնապահպանական քաղաքականության հեռանկարներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ