«Մի արեք այնպես, որ արդեն ազատամարտիկները ևս դուրս գան փողոց ցույցի»
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, առաջնորդնվելով ազգային պետություն ունենալու հրամայականից բխող շահերով, ուշի-ուշով հետևում է «Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի պարտադիր դասավանդման ու «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» առարկաների ԲՈՒՀերում պարտադիր դասավանդման սկզբունքի համար պայքարող հայորդիների գործողություններին և սատարում է նրանց:
«Երեկ` դեկտեմբերի 3-ին, երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ` ակնկալելով հանդիպել ԿԳՄՍ նախարարին: Սակայն տեղի մեծաթիվ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի գործադրմանը և ծառայելով որպես օրվա իշխանությանը սատարող բութ գործիք՝ բռնություն կիրառեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին բազմաթիվ երիտասարդների:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, դատապարտում է ոստիկանների նման վարքագիծը: Ցավով արձանագրում ենք, որ այս դեպքը ցույց տվեց, որ այսօր Հայաստանի ոստիկանությունը չի ծառայում օրենքին և խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառում է անհամարժեք միջոց՝ բիրտ ուժ: Այնինչ բռնությունը բռնություն է ծնում և խաղաղ ցուցարարներին դրդում ավելի կոպիտ գործողությունների, որի ամբողջական պատասխանատվությունը ևս ընկրում է օրվա ոստիկանական համակարգի և իշխանության վրա: Հորդորում ենք այլևս զերծ մնալ նման պահվածքից և գործողություններից: Պահպանեք զգոնություն և մի արեք այնպես, որ արդեն ազատամարտիկները ևս դուրս գան փողոց ցույցի և կանգնեն հայրենասեր երիտասարդների կողքին»,- նշված է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի քունը խանգարվել է
- Բագրատ Եսայան. ՀՅԴ երիտասարդների հանդիպման պահանջը փորձ է արվում ուժով ճնշել
- Ոստիկանական բաժանմունքներից բաց թողեցին բերման ենթարկված երիտասարդներին (լրացված)
- ՀՅԴ երիտասարդները փորձում են ներխուժել ԿԳՄՍ նախարարության շենք
- ՀՅԴ երիտասարդները սպասում են նախարար Արայիկ Հարությունյանին
- ԿԳՄՍ նախարարություն. Արայիկ Հարությունյան-ՀՅԴ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա
- ՀՅԴ երիտասարդները վաղը կհանդիպեն Արայիկ Հարությունյանին
- ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ
- Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ