Երևանի Կենտրոնը վերածվել է առևտրային զոնայի. Վաչե Տերտերյան
«Մենք քննարկել ենք հարցը, որ օրենքը ունիվերսալ դառնա նաև մյուս խոշոր համայնքների համար։ Բայց այս պահին այդ քայլը չանելու հիմնավորումն այն էր, որ նախ փորձարկենք օրենքը Երևանում՝ հատկապես մեխանիզմների պարագան»,- այս մասին այսօր խորհրդարանում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Տերտերյանը նշեց, որ մայրաքաղաքից դուրս՝ մյուս քաղաքներում շրջիկ առևտրի կետերի մշակույթը դեռևս այդքան էլ զարգացած չէ. «Մյուս քաղաքներում մենք էս ոլորտին առնչվող ավելի կարևոր խնդիր ունենք՝ բացօթյա և չթույլատրված վայրերում առևտուրը կանոնակարգելու մասով»։
Անդրադառնալով շրջիկ առևտրին՝ Տերտերյանը նշեց, որ այն պետք է լինի մեկօրյա առևտուր. «Այո, շրջիկ առևտուրը մեկօրյա առևտուրն է։ Բոլոր մնացած տիպի առևտուրները արդեն շրջիկ չեն համարվում։ Դրանք ստացիոնար առևտուր են, և տեղական ինքնակառավարման մարմինը մեկ շաբաթով, մեկ ամսով բոլոր հնարավորություններն ունի հատուկ տեղեր նախագծելու մշտական առևտրի համար և էդ առևտրի կետերը կազմակերպելու։ Հիմա մեր տնտեսվարողները պիտի էս 2 բանը իրարից տարբերեն։ Եթե իրենց խնդիրը 1 ամսով կամ ավելի ժամանակով առևտուր անելն է, ապա պետք է քաղաքապետարան դիմեն և հստակ սահմանված տեղերում իրենց առևտուրը կազմակերպեն։
Իսկ հիմա Երևանի Կենտրոնը վերածվել է առևտրային զոնայի։ Դա լավ է թե վատ, կորոշի Երևանի ավագանին։ Սա քաղաքաշինական միջավայր ձևավորելու խնդիր է, որը տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան