Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից
Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիների ներկայացուցիչները՝ երեք հոգի, հանդիպեցին վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ: «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը հանդիպումից հետո հայտարարեց, որ Ա. Ղազարյանն իրենց ընդունել է վարչապետի անմիջական հանձնարարությամբ:
«Ժողովրդին հայտնելու լավատեսական բան չունենք: Ըստ էության ասվեց, որ արծվաշենցիների խնդիրն առաջնահերթությունների մեջ չէ, բայց հերթի մեջ է: Վարչապետը տեղյակ է մեր խնդրից, ժամանակի ընթացքում լուծում կտրվի»,- հավաքված արծվաշենցիներին փոխանցեց նա:
Նրա խոսքով, ակնկալել, որ վաղը, մյուս օրը հարցը լուծվելու է, ռեալ չէ, բայց ուզում է հավատացած լինել, որ այն կլուծվի: Յ. Ղուլյանի խոսքով, պետք է աշխատել մարզպետի հետ:
Արծվաշենցիներն ասացին, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից:
«Որոշակի վիրավորվածություն ունենք, բայց հետևողական ենք լինելու, որ խնդիրը լուծվի: Արծվաշենցիները չեն նահանջելու, շարունակելու են իրենց արդար խնդիրները բարձրաձայնել»,- ասաց Յ. Ղուլյանը:
Հիշեցնենք, որ արծվաշենցիները տարիներ շարունակ պահանջում են դեռևս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը: Նրանք նշում են, որ 2009 թվականից խոստացած փոխհատուցումը՝ 6 միլիարդ դրամ, դեռ չի տրվել:
Հարակից հրապարակումներ`
- Արծվաշենցիներ. Որևէ բան չի փոխվել
- Կուսումնասիրվեն արծվաշենցիների սոցիալական ու բնակարանային պայմանները
- Վարչապետն ընդունել է արծվաշենցիներին
- Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին