Արցախում մահացած զինվորին հուղարկավորեցին
Այսօր հուղարկավորեցին դեկտեմբերի 2-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած է 21-ամյա զինծառայող Արթուր Աջամյանին։
Հուղարկավորությանը, բացի հարազատներից, համագյուղացիներից ու ընկերներից, մասնակցում էին նրա ծառայակից ընկերնեն ու զինվորականներ։
«Նրա մասին կարող ենք ասել աշխարհի ամենալավ բաները, էությամբ հանգիստ, խելոք մարդ էր, ընկերասեր, հարևանասեր երիտասարդ էր»,-նրան այսպես են հիշում համագյուղացիները։
Արթուրի քեռին էլ նշել է, ինքնակամ է գնացել է ծառայության։
«11 ամսվա զինծառայող էր, մեզ զանգեցին ու ասեցին, որ զոհվել է, հետո պարզվեց հակառակորդի գնդակից չէր։ Շատ խելոք երեխա էր, ոչ ծխում էր, ոչ խմում»,-ասաց մորեղբայրը։
Հիշեցնենք, որ մահացած զինծառայողի հարազատները երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, հայտնել, թե ինչու են սպանել իրենց երեխային, ով է սպանել։ Նրանք պնդում են, որ զինծառայողի մարմնի վրա եղել են բռնության հետքեր։
Հարակից հրապարակումներ`
- Մահացած զինվորի հարազատների ակցիայի պատճառով մեծ թվով ոստիկաններ են բերվել ԱԺ շենքի մոտ
- Քննչական կոմիտեն մանրամասներ հրապարակեց զինծառայողի մահվան փաստով հարուցված քրեական գործից
- Զինծառայողի հորեղբայր. Եթե պատասխան չստանանք, ապա դին բերելու ենք այստեղ
- Զինվորի մայրը ԱԺ դիմաց է. Իմ երեխուն սպանողին ինձ տվեք, վրեժս լուծեմ
- Արցախում չպարզված հանգամանքներում զոհվել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին