Վրաստանի արդարադատության նախարարը՝ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի մասին
«Այդ իրավիճակը ինձ հիշեցնում է 2013 թվականը, երբ ես դեռևս Վրաստանի արդարադատության նախարարը չէի։ Սակայն ես ղեկավարում է դատաիրավական բարեփոխումները։ Որպես կառավարության անդամ ես քննադատում էի դատավորներին, ովքեր ընդդիմանում էին բարեփոխումներին։ Լրատվամիջոցներով ես նրանց անուններն էի հայտարարում, ներկայացնում և քննադատում էի նրանց որոշումները։ Կարող եմ ասել, որ մարդիկ իմ այդ քայլը չէին ընդունում, չէին հավանում իմ այդ քայլը։ Բայց մինչև հիմա ես վստահ եմ, որ ճիշտ էի»,- այս մասին այսօր Հայաստանի արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 19-ին հնչեցրած կոչին, որով նա հորդորում էր փակել բոլոր դատարանների մուտքերը։
Որպես արդյունք վարչապետն ակնկալում էր դատաիրավական ոլորտում բարեփոխումներ։
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որի ընթացքում երկու երկրները ներկայացնում են արդարադատության ոլորտում իրենց առաջնահերթություններն ու գրանցած հաջողությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին