Գյումրի քաղաքում մասնակի փլուզվել է տան պատը
Դեկտեմբերի 9-ին, ժամը 09:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում տեղի է ունեցել փլուզում:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մազմանյան փողոցի չբնակեցված տան դիմացի պատը մասնակի փլուզվել է (մոտ 6 քմ). տուժածներ չկան: Առկա է հետագա փլուզման վտանգ (մոտ 20 քմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին