Իրավունք 17:56 11/12/2019 Հայաստան

Իրավապաշտպանները ոչ գաղտնալսման որոշում տրամադրող դատարաններին են վստահում, ոչ էլ գաղտնալսող ոստիկանությանը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ  82 կողմ, 19 դեմ քվեարկության արդյունքներով ընդունվելուց հետո մտահոգություններ է առաջացրել քաղաքացիների, իրավապաշտպանների շրջանում։

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունները հեղինակել են իշխող ուժի պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, որ նախկինում ՃՈ պետի տեղակալն էր, և Սիփան Փաշինյանը, որ վարչապետի եղբոր որդին է։ Նախագծով առաջարկվում է ոստիկանությանը տալ գաղտնալսելու, քաղաքացու տեղորոշելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ստեղծել ստորաբաժանում, որը կզբաղվի այդ գործով։

««Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա»,-մտահոգություն էր հայտնել հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Ի դեպ, ԱԺ-ում արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն  առաջարկել էր այժմ դեմ քվեարկել նախագծին, կառավարության կողմից այն բացասական եզրակացության էր արժանացել։

Panorama.am-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանն ասաց, օրենքում նման փոփոխություններ անելու կարիքը տեսել է իրավապահ մարմնում աշխատելու ընթացքում, անհրաժեշտությունն առաջացել է պրակտիկայից։ Ոստիկանությունը նման խնդրանքով, նախաձեռնությամբ, հորդորով օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին չի դիմել, սակայն պատգամավորները ոստիկանների հետ քննարկումներ են ունեցել, ինչ արդյունքում էլ ավելի են համոզվել՝ փոփոխությունները խիստ անհրաժեշտ են։

«Ոստիկանությունը միշտ էլ գաղտնալսում իրականացրել է, սակայն ԱԱԾ տեխնիկական միջոցներով։ Հանցավորության դեմ պայքարի ամենամեծ ծավալը՝ մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում ոստիկանությանը, սակայն այդ մարմինը չունի տեխնիկական միջոցներ։ Դա նույն է, որ ՃՈ-ն երթևեկության կանոնների պահպանման համար դիմի մեկ այլ մարմնի՝ օրինակ ԱԻՆ-ին, ավտոմեքենաները վերցնի, օգտագործի, ապա վերադարձնի։ Կոպիտ օրինակ է, բայց մոտավորապես այս վիճակն է»,-ասաց ՃՈ նախկին տեղակալը։

Ի դեպ,  նկատենք, որ ՃՈ-ն սեփական մեքենաներով էլ այդ գործառույթը լավ  չի կատարում, ապացույցը վթարների՝ օրեց օր աճող թիվն է, ինչը ցավոք բազմաթիվ մարդկային կյանքներ է արժենում։ Այսինքն  սեփական տեխնիկական միջոցներ ունենալն ամենևին էլ արդյունավետ աշխատանքի երաշխիք չեն կարող լինել։

Ադրադառնալով գաղտնալսմանը։ Պատգամավորը նկատեց, դատավարական որևէ կարգ չի փոխվում, գաղտնալսումը լինելու է դատարանի որոշմամբ։

Ահա այստեղ է, որ մտահոգություն ունի իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Նա կարևորում է անկախ, անկաշկանդ ու արդար դատարան ունենալու անհրաժեշտությունը։

«Եթե Ազգային անվտանգության ծառայությունը գաղտանլսելու իրավունք ունի, ինչո՞ւ ոստիկանությունը չպետք է ունենա։  Սակայն դատարանները պետք է կարողանան խորությամբ ուսումնասիրել յուրաքանչյուր հայց՝ ներկայացված ոստիկանության կամ ԱԱԾ-ի կողմից,  որից հետո կայացնեն որոշում։ Մեր այսօրվա դատարանների պարագայում ունեմ մտավախություն, որ այդ հարցը կարող է չարաշահվել։ Թե ԱԱԾ, թե ոստիկանության պարագայում այդ իրավունքը չպետք է որևէ կերպ չարաշահվի, դրանք բոլորը պետք է լինեն դատարանների որոշման ու օրենքի տառին համահունչ»,-ընդգծեց իրավապաշտպանը Panorama.am-ի հետ զրույցում։

Եթե դատարանը բավարարի ոստիկանության հայցը, ապա իրավապահ այս մարմինը կլծվի գաղտնալսման աշխատանքին։ Ոստիկանության առումով էլ անվտահություն կա իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի մոտ։

«Գիտե՞ք ինչ, նախ նշանակված ոստիկանապետ չկա։ Նման նախագծեր քննարկելիս մենք պետք է տեսնենք, թե ի՞նչ խոստումներ  և ի՞նչ  վստահեցումներ է տալիս նա։ Այսօր ոստիկանությունը չունի վստահություն հասարակության շրջանում, մանավանդ որ հրապարակվում են խոշտանգման դեպքերի տեսանյութեր, մենք էլ գիտենք նման դեպքերի մասին, տեսնում ենք, թե ինչպես ապօրինի է շարունակում գործել ոստիկանությունը։ Ես ինքնս էլ չունեմ այդ վստահությունը, և չեմ կարող թույլ տալ, որ ոստիկանությունն ինձ գաղտնալսի, իրականում տուժելու են քաղաքացիները»,-իր տեսակետն այսպես հիմնավորեց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով, պետք էր հարգել արդարադատության նախարարի հորդորը և դեմ քվեարկել։

««Իմ քայլ»-ից 82 հոգի կողմ է քվեարկել նախագծին, ի՞նչ է՝ մենք վերադառնում ենք Հանրապետականների դարաշրջան։ Հո մենակ իրենց քվեարկելով չի՞»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցն ու ավելացրեց. «Ոստիկանությունը մեզ տրվեց որպես հեղինակազրկված, ապօրինի, օրենքից դուրս աշխատող մի կառույց, հեղափոխությունից հետո վերափոխվե՞ց։ Չեմ հասկանում, ինչպես կարելի է այդ արտոնյալ ոստիկանությանը ևս մի արտոնություն տալ, պետք է փոխվեն, չէ՞ մարդիկ, պետք է սովորեն օրենքի դաշտում աշխատել»։

Արմեն Խաչատրյանն էլ համաձայն է, որ ոստիկանությանը հասարակությունը չի վստահում, բայց դա հետևանք է համարում, որի պատճառներից մեկն էլ լիազորությունները պատշաճ իրականացնելու համար գործիքակազմ չունենալն է, ոստիկանությունը տարիներով զրկված է եղել մի շարք լիազորություններից։

«ԱԱԾ-ի կողմից տեխնիկական միջոցների տրամադրաման ընթացակարգը բավականին ժամանակատար է, այն բերում է հանցագործությունների բացահայտման արդյունավետության նվազմանը։ Երբեմն կորում է հրատապությունը, զուտ ուշանալու պատճառով հնարավոր է, որոշ հանցագործություններ դժվար բացահայտվեն կամ չբացահայտվեն։ Հանցագործությունների չբացահայտումը, հանցավորության դեմ պայքարի անարդյունավետությունն էլ հանգեցնում է անվստահությանը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ոստիկանության հեղինակությունը բարձրանա։ Մարդկանց վստահությունը հենց այնպես չի ձևավորվի»,-մանրամասնում է օրենսդիրը։

Որպեսզի ոստիկանությունը կարողանա հանցավորության դեմ արդյունավետ պայքարել, ըստ Խաչատրյանի, պետք է օրենքով նրան տրամադրվեն անհրաժեշտ գործիքակազմ, դրանից հետո միայն արդյունքներ պահանջել։

Հիշեցնենք, որ դատարանը ըստ օրենքի, գաղտնալսելու հայցը կարող է բավարարել, երբ խոսքը վերաբերում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններին, երբ օպերատիվ-հետախուզական մյուս բոլոր միջոցառումները սպառված են, մնացել է միայն այդ եղանակը՝ հանցագործության բացահայտման համար։

Օրինագծի հեղինակը սակայն չունի վիճակագրություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ գաղտնալսում է իրականացվել, տեխնիկական միջոցների տրամադրման ժամանակատար լինելու հետևանքով քանի՞ գործ  չի բացահայտվել կամ քանի՞ գործ է ուշ բացահայտվել։

Առաջարկվող փոփոխությունը սահմանում է. «ՀՀ ԱԱԾ տնօրենը և ՀՀ ոստիկանապետը յուրաքանչյուրն իր համակարգի մասով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ ՀՀ վարչապետին տարեկան հաշվետվություն են ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում իրականացրած գաղտնալսումների թիվը»։

Արմեն Խաչատրյանը հստակեցնում է, որ գաղտնալսումը չպետք է հասանալի լինի այլ պետական մարմնի։

Ո՞վ է վերահսկելու տեխնիկական միջոցներ ունեցող ոստիկաններին, որպեսզի չչարաշահվեն գաղտնալսելու, բջջային հեռախոսի տիրոջը հայտնաբերելու, տեղորոշելու իրավասությունները, ո՞վ է հետևելու, որ ձեռքին եղած տեղեկատվությունը, ոստիկանութունը չտրամադրի ինչ-որ հանցավոր խմբի։ Նման սցենար հնարավոր էր համարել  Հրանուշ Խառատյանը։ 

«Կա դատական, դատախազական հսկողություն, բացի այդ մարմնի ղեկավարը անմիջական պատասխանատվություն է կրում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման համար, բացի այդ դժվար չէ տեխնիկական միջոցներով վերահսկելը, մի հոգին նման գաղտնի գործողություն չի կարող ձեռնարկել, մի ամբողջ ստորաբաժանում է աշխատում, չեմ կարծում, որ որևէ մեկը նման բան կարող է անել»,-ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ տեխնիկական միջոցներով վերահսկելի ժամանակներում Հայաստանում գաղտնալսել են ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, հարուցված քրեական գործով էլ որևէ առաջընթաց չկա, որևէ անձ կարգավիճակ չունի։

Ի դեպ, օրինագծի հեղինակները չունեն որևէ հաշվարկ, թե ոստիկանության համար օրենքով սահմանվող տեխնիկական միջոցներն ինչքա՞ն կարժենան։

«Սա ռազմավարական նշանակության խնդիր է, այստեղ մի քիչ ավել, մի քիչ պակաս դրամական միջոցների մասին խոսելը, կարծում եմ, տեղի չէ։ Դա արդեն կառավարությունը կանի»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Նախագծով առաջարկվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը: 

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գաղտնալսումից խուսափելու համար  խորհուրդ է տալիս. «Եվ ընդհանրապես, հեռախոսով խոսացեք միայն երբ թելադրում եք, թե քանի կիլո գազար է պետք առնել։ Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով, որ ձեզ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, կադաստրը, ԴԱՀԿ-ն, Նուպագաձին չգաղտնալսեն»։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}