Իրավունք 13:39 11/12/2019 Հայաստան

Սահմանադրագետ. Չի կարելի ունենալով ժողովրդի աննախադեպ մեծ վստահությունը՝ օրինաստեղծ գործունեությունը վերածել ամենաթողության

«Եթե օրենքն ընդունվում է անհեթեթ հիմնավորմամբ,  անտրամաբանական հիմքի, սա ավելի վատթար վարքագծի դրսևորում է, քան զոռբայությամբ և այլ միջոցներով Սահմանադրական դատարանի, ասենք,  նախագահի պաշտոնը ստանձնելը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ խոսելով  Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին, որն այսօր 82 կողմ և 34 դեմ հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից:

Նրա խոսքով, սա կարել է դասել անհեթեթության  շարքին, իսկ օրենքը, իրավունքը չի կարող լինել անհեթեթություն: Սահմանադրագետն ասաց, որ մյուս կողմից իշանությունները նման մոտեցման մեկ այլ  նախադեպ ստեղծել են արդեն ի դեմս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, որը փաստացի  աշխատանքի չի գնում, նիստերի չի մասնակցում, ոչ մի բան չի անում, բայց պետական բյուջեից ստանում է  աշխատավարձ, հավելավճարներ:

«Նույն կերպ փորձում են շահագրգռել նաև ՍԴ մյուս դատավորներին: Բայց ցավալին հետևյալն է. այս խնդրի լուծման այս մեթոդաբանությանն էապես կարող է Ազգային ժողովին որպես ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի, պետական իշխանության օրենսդիր մարմնի, նրա հեղինակությունն էլ ավելի գլորել դեպի գերեզման:

Ազգային ժողովի վարկանշին առաջին լուրջ հարվածն այն էր, երբ որ ԱԺ-ն դիմեց ՍԴ-ին դատարանի նախագահին պաշտոնանկ անելու հարցով: ՍԴ-ի առաջին ապտակն այն էր, որ վարույթ չընդունեց ԱԺ դիմումը: Էլ ավելի խորը վարկաբեկելու երկրորդ ապտակը ո՞րը կարող է լինել: Օրենսդրական պարզ ընթացակարգ ասեմ. օրենքը կընդունվի, կստորագրվի, ուժի մեջ կմտնի,  ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնք դեմ են քվեարկել այս օրենքին, ԱԺ պատգամավորների 1/5-րդով, սահմանադրական կարգավորում է, դիմում են  ՍԴ և այս փոփոխությունը ՍԴ-ն ճանաչում է  հակասահմանադրական և ուժը կորցրած: Սա շատ հեշտ ու հանգիստ կարող է լինել»,- մանրամասնեց նա:

Վ. Այվազյանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրավական, քաղաքական գործընթացներին հետևում են միջազգային կառույցները, շատ երկրներ, այս առումով էապես դարձյալ կնվազի ԱԺ վարկանիշը, իսկ ԱԺ վարկանիշի նվազումը կհանգեցնի Հայաստանի վարկանիշի անկմանը միջազգային հանրության մոտ:

Նա նշեց, որ Վահե Գրիգորյանի ՍԴ դատավոր լինելու հանգամանքն արդեն հակասահմանադրական ու հակատրամաբանական է, էլ չասած  նրա կողմից ՍԴ նախագահի պաշտոնի ստանձնելը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ չի կարելի ունենալով ժողովրդի աննախադեպ մեծ վստահությունն ու աջակցությունը՝ օրինաստեղծ գործունեությունը  վերածել  ամենաթողության: Ոչ մի տեղ չկա նման ամենաթողություն:  Օրենք գրելը, ընդունելը,  օրենք ստեղծելը պետք է լինի սահմանափակ տրամաբանական  շրջանակներում և իշխանությունը  իրավունք չունի, ասենք, ամենաթողության պայմաններում ցանկացած օրինագիծ ընդունել: Ոչ մի ժողովրդավարական երկրում նման բան չկա: Այս տրամաբանությամբ ցանկացած անտրամաբանական օրենք կարելի է ընդունել՝  սկսած վտարանդիության, ծխախոտի և այլնի վերաբերյալ, այսինքն՝ ամեն ինչ, որը տրամաբանության չունի, այլ միայն հիմնավորվում է  նրանով, որ ես ունեմ անսահմանափակ մանդատ իմ ժողովրդի կողմից և թույլատրվում է ամեն ինչ անել: Սրանով մենք պետականություն, պետական կառույց չենք կարող ձևավորել»,- նշեց սահմանադրագետը:

Ընդհանրապես, խոսելով ԱԺ ընդունած ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին՝ նա ասաց, որ  նպատակը հստակ է՝  ազատվել ՍԴ անցանկալի դատավորներից  և նրանց փոխարինել նորերով:

«Եթե նախկին իշխանությունները խեղաթյուրում էին օրենքի, իրավունքի, Սահմանադրության էությանն ու տրամաբանությունը, ապա նույն ուղղությամբ ընթանում են այսօրվա իշխանությունները: Մինչդեռ հեղափոխությունը պետք է  որակապես նոր մակարդակ ապահովեր  մեր պետական կառույցի զարգացման համար»,- նշեց նա:

Վ. Այվազյանի խոսքով, օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել նեղ անձանց շրջանակի համար, կարող է շատ վատ նախադեպ հանդիսանալ, ընդհանրապես Հայաստանում իրավունքը կորցնի իր  էությանը:

«Այսինքն նմանատիպ երևույթներով անէանում է պետական կառույցի էությանը. եթե շարժվենք այսօրվա տրամաբանությամբ, որ ամեն ինչ կարելի է օրենքով ընդունել և կարգավորել անկախ դրանից, թե այդ օրենքի հիմքում ինչ է ընկած: Մինչդեռ օրենքի հիմքում պետք է ընկած լինի բացառապես իրավունքի էությանը և տրամաբանությունը:

Նույն տրամաբանությամբ, հաջորդ քայլով կարելի է մեծ գումարով թոշակի ուղարկել ԱԺ այն պատգավորներին, որոնք դեմ են ստամբուլյան կոնվենցիային, կամ ՍԴ դատավոր կամ անդամ լինելու դեպքում հաշվի առնվի այն չափանիշը՝ արդյոք կողմ է ստամբուլյան կոնվենցիան:  Այսպես ունենում ենք արատավոր շրջափուլ, և մեր պետությունը կարծես թե վերածվում է  կրկեսի»,- ասաց նա:

Սահմանադրագետն ընդգծեց, որ վտանգավորության աստիճանով ամենավտանգավորն այն է, երբ պետական կառույցն ու  իրավական համակարգն անէանում են,  կորցնում են իրենց իմաստն ու բովանդակությունը:

«Ցանկացած բնույթի գործող իրավունքի դրույթների խախտումն իր հանրային վտանգավորության առումով ավելի մեղմ է, քան այն դեպքում, երբ որ խեղաթյուրվում է   օրենքի և իրավունքի էությանը: Այս տեսակետից, կարծում եմ, անթույլատրելի է, որպեսզի ԱԺ-ն նման հիմնավորումներով ընդունի օրենք՝ մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե դրա նպատակը բարի են, թե ոչ»,- նշեց Վ. Այվազյանը:

Նա ասաց, որ այդ կառուցակարգերը պետք է նախատեսվեն բացառապես սահմանադրական փոփոխությունների միջոցով, իսկ փոփոխությունները  պետք է լինեն խիստ գրագետ, հայեցակարգային, գաղափարախոսական առումով իմաստավորված, միտված լինեն բացառապես պետական կառույցի կատարելագործմանը, որակականության բարձրացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}