Աբխազիայում նախագահի նախկին թեկնածուն կալանավորվել է՝ հայ գործարարին առևանգելու կասկածանքով
Աբխազիայի նախագահի նախկին թեկնածու Արթուր Անկվաբը երկուշաբթի՝ դեկտեմբերի 9-ին, երկու ամսով կալանավորվել է՝ հայ գործարար Արմեն Գրիգորյանին առևանգելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոյեմբերի 24-ին Սուխումիում երեկոյան ժամը 6-ի մոտերը՝ «Լեչկոպ» գերեզմանատան հարևանությամբ, առևանգվել էր գործարար, տեղական «Դանոն» ընկերության տնօրեն Արմեն Գրիգորյանը: Դեկտեմբերի 1-ին Աբխազիայի ՆԳՆ և պետական անվտանգության ծառայության սպաները նրան ազատ էին արձակել: Առևանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել էին մի քանի անձինք: Քննչական գործողությունները շարունակվում են:
Նշվում է, որ 2018 թվականի մայիսին Անկվաբը դատապարտվել էր դիտավորյալ մարմնական ծանր վնաս պատճառելու և զենքի ապօրինի պահման համար: 2018 թվականի սեպտեմբերի 30-ին նա ազատ է արձակվել համաներումով, նրա քրեական գործը կարճվել է: 2019-ին նա մասնակցել էր Աբխազիայի նախագահական ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան