Բրիտանիայի վարչապետը լրագրողներից խուսափելու համար մտել է սառնարան
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լրագրողի հարցերից խուսափելու համար ուղիղ եթերում մտել է կաթնամթերքի սառնարան՝ վաղը Բրիտանիայում կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին։
Ինչպես գրում է independent-ը, միջադեպը տեղի է ունեցել կաթնամթերքի արտադրամասի մոտ, ուր գնացել էր «Good Morning Britain» հաղորդման լրագրողն ու հեռուստատեսային թոք-շոուի անձնակազմը, որպեսզի հարցներ, թե արդյոք Ջոնսոնը կգնա իրենց հաղորդմանը հյուր։
Հարցին ի պատասխան՝ վարչապետը երկմտել է ու ասել, թե «ես կվերադառնամ մի վայրկյանից», սակայն շրջվել է և իր օգնականների ուղեկցությամբ մտել սառնարան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան