ՍԴ-ում ճգնաժամ չկա, կա խնդիր ամբողջ դատական համակարգում. Տարոն Սիմոնյան
Հեղափոխական ուժերը, փորձում են անել նույն բանը, ինչ անում էին նախորդները։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքին։
«Ինչի՞ մասին էր հեղափոխությունը.կար քաղաքական ուժ, որն ուզուրպացրել էր իշխանության բոլոր թևերը, ամեն ինչ անում էր, ամենաթողության աստիճան էր, ուստի եղավ հեղափոխություն, քանի որ քաղաքացիները չէին ուզում դա հանդուրժել: Եվ հիմա եկել են հեղափոխական ուժերը, որոնք փորձում են անել նույն բանը, ինչ անում էին նախորդները՝ դնել միայն իրենց հաճո ու իրենց տեսակետները կիսող դատավորների»,- նշեց նա։
Ըստ Գևորգ Գորգիսյանի՝ դա կարող է բերել շատ վատ հետևանքների. «Այստեղ ուղղակի հեռատեսություն է պետք ունենալ, որպեսզի երկրի շահը գերակա համարվի կուսակցական, նեղ անձնական շահերից»։
Հարցին, թե իրենք ինչ լուծում են առաջարկում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն ասաց, որ ինստիտուցիոնալ լուծումը պատկերացնում են սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Նրա խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը բերվել է հենց այդ նպատակով, որ պետք է գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ժողովրդի կամքն ամբողջությամբ արտահայտել:
Տարոն Սիմոնյանը միաժամանակ հույս հայտնեց, որ ՍԴ դատավորները չեն գնա վաղաժամ թոշակի. «Հարկատուների հաշվին չպետք է գնալ չվաստակած թոշակի»։
Նա նաև նշեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, կա խնդիր ամբողջ դատական համակարգում, այդ թվում՝ ՍԴ-ում։
«ՍԴ նախագահն իր պաշտոնը ստանձնել է իրավական ճանապարհով, բայց բարոյական տեսակետից սխալ քայլ է եղել, քանի որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին չի պահպանվել։ Բայց սա իրավական տեսանկյունից ճգնաժամ չէ»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Անտրամաբանական է ունեցած գումարն անխնա բաժանելը մի դատավորի թոշակի ուղարկելու համար. Տ. Սիմոնյան
- Դատական համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման. Ալեն Սիմոնյան
- Առատաձեռնություն՝ դատավորների «պատվավոր անգործության» համար
- Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվեց
- Գտեք էլի ձեզ, թե չէ՝ վույ, վույ, վույ, աման, աման, աման․ Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին