Հասարակություն 18:14 12/12/2019 Հայաստան

«Հակոբ, գիտե՞ս, թե Ստեփանակերտն ինչու է այդքան մաքուր» կամ իմ ծնունդին աղբ նվիրեք

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Երևանի Բուսաբանական այգում երեկ անսովոր եռուզեռ էր։ Վանաձորցի Հակոբ Միկոյանի ծննդյան տարեդարձի հյուրերը հոբելյարին նվեր էին պատրաստում։

Բանն այն է, որ «Մաքրապատում», «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնությունների հիմնադիրն իր տոնի առթիվ ընկերներին խնդրել էր շնորհավորական խոսքերի, GIF-երի, զանգերի փոխարեն, միանալ ու մաքրել այգին, հավաքված աղբով լի պարկերն էլ իրեն նվիրել։ Իսկ ովքեր չէին կարող  այդ ժամին Բուսաբանական այգի գալ, հորդորել էր մարքել իրենց բակը, դպրոցի, գրասենյակի, համալսարանի շրջակայքը, լուսանկարել կամ տեսանկարահանել, ապա դրանք տեղադրել ֆեյսբուքյան իր պատին։ 



Երեկ ողջ օրվա ընթացքում նա նվերների պակաս չի ունեցել։ Բայց արդյունքներն այնքան էլ չեն բավարարում Հակոբին։

«Եղան անծանոթ մարդիկ, որոնց ես չէի ճանաչում, բայց նվեր արեցին։ Օրինակ Վարդենիսի շրջանի Ակունք գյուղի դպրոցի երեխաները միացել էին այդ նախաձեռնությանը, նկարում երևում է, թե ինչպես են նրանք ձյան մեջից աղբ հավաքում։ Դա շատ հուզիչ էր ու շատ թանկ նվեր։ Ես անպայման այցելելու եմ նրանց ու շնորհակալություն հայտնեմ։ Բայց միաժամանակ նեղսրտած եմ իմ իրական ու ֆեյսբուքյան ընկերներից, որոնք իմ խնդրանքին լուրջ չէին վերաբերվել։ Ես երեկ իմ հեռախոսն անջատել էի, ոչ մի շնորհավորանք չեմ ընդունել»,-անկեղծացավ նա։

Աղբի նկատմամբ անհանդուրժողականությունը, մաքրության, կարգ ու կանոնի նկատմամբ պահանջկոտությունը Հակոբին անցել է զինվորական հորից։ Panorama.am-ի հետ զրույցում նա հիշեց, մանկության, պատանեկության տարիներին, երբ տուն էր վազում, կոշիկները հանելուց հետո եթե դրանք հավասարաչափ չէր դասավորում, ապա հայրն անպայման ուղղում էր ու հիշեցնում, պետք  է դրանք հավասար լինեն։

«Ես էլ  մասնագիտությամբ զինվորական եմ, սովորել եմ Կապի ռազմական ակադեմիայում։ Միշտ զինվորների հետ տարբեր շաբաթօրյակներ ենք կազմակերպել։ Ի դեպ, շաբաթօրյակները համարում եմ անիմաստ մի բան, եթե հավաքողները չեն հասկանում, որ հետո աղբը չի կարելի նետել գետնին»,-ասաց նա։

Հայաստանն աղբից մաքրելու  գործին նա լծվել է մի էստոնացի գործարարի մասին պատմող տեսնայութը դիտելուց հետո, ով ևս նպատակ էր դրել աղբը վերացնել իր երկրից։ Դրանից հետո ամիսներ, օրեր շարունակ նա իր ընկերների հետ մաքրել է Հայաստանի այս կամ այն հատվածը, իսկ մինչ այդ արշավական Հակոբը սարերի աղբն էր ուսապարկում հավաքում։

«Թերություններով հանդերձ, այս իշխանությունը մի առավելություն ունի նախկինների նկատմամբ, ունի կամք Հայաստանում ինչ-որ մի բանն ավելի լավ դարձնելու համար։ Պետք է ասեմ, որ աղբը հավաքելու գործում առաջինն ինձ միացողների թվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է եղել, նա չի եկել որպես մարզպետ, այլ քաղաքացի, եղել է իր ընկերների հետ։  Ինձ միացել է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, կրկին որպես քաղաքացի»,-նշեց  նա։

Ի դեպ, երեկ Բուսաբանական այգում աղբ մաքրողների թվում է եղել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը։

Հակոբ Միկոյանը համոզված է, եթե շրջապատը մաքուր լինի, ապա մարդկանց մտքերն էլ մաքուր կլինեն, այս առումով պատահական չի համարում, որ մարդկանց մեծ մասի մոտ լավ ու բարի մտքերը ծագում են լոգանքի ժամանակ։ Նա համարում է, որ շուրջ բոլորը մաքուր պահելը ցույց է տալիս սերը, պատասխանատվությունը, հարգանքը հայրենիքի նկատմամբ։

«Արցախցի ընկերներիցս մեկը, որ տեսնում էր թե ես ինչով եմ զբաղված, մի օր զանգեց ինձ ու ասաց. «Հակո՛բ, իսկ դու գիտե՞ս, թե ինչու է Ստեփանակերտը մաքուր, որովհետև այդ հողի համար արյուն է թափվել»։ Սա ինձ երկար մտածելու տեղիք տվեց, մեր հողն այնքան փոքր է, ամեն կտոր մենք պետք է մաքուր պահենք»,-ընդգծեց նա։

Հակոբը մտադիր է աղբի դեմ պայքարը ոչ միայն շարունակել, այլև ընդլայնել։ Ընկերների, իր համախոհների հետ պատրաստվում է հաջորդ տարվա մայիսի 3-ին աղբ հավաքելու փառատոն իրականացնել, երբ յուրաքանչյուր մարդ՝ սկսած վարչապետից մինչև սովորական քաղաքացի իր գյուղում, քաղաքում, սարում, ձորում կհավաքեն աղբն ու այլևս այն չեն թափի։ 

«Աղբ թափելն ամոթ է, նույնիսկ դրա մասին մտածելն է ամոթ։ Ես հիմա նոր չելենջ (challenge) եմ առաջարկում։ Ամեն օր կռացեք ու մի կտոր աղբ վերցրեք։ Կռանալը նման է խոնարհման։ Եկեք խոնարհվենք մեր երկրի առաջ ամեն օր»,-հորդորեց նա։























Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}