ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
«ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման «H. Res 296» բանաձևի ընդունումից հետո, Սենատում սենատորներ Բոբ Մենենդեզն ու Թեդ Քրուզը առաջ էին մղում «S. Res 150» բանաձևը։ Նախորդ երկու փորձերը ձախողվել էին համապատասխանաբար սենատորներ Լինդսի Գրահամի և Դեյդ Փերդյուի կողմից։ 3-րդ անգամարդեն բանաձևը Սենատում արգելափակել էր Հյուսիսային Դակոտայից մեկ այլ հանրապետական սենատոր` Կևին Կրամերը։
Նշենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե ԱՄՆ Սենատը չի ընդունի Հայաստանի բանաձևը:
Հարակից հրապարակումներ`
- Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում
- ԱՄՆ Սենատում 3-րդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
- ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
- ԱՄՆ Սենատը չի ընդունի Հայաստանի բանաձևը. Էրդողան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին