ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:22 12/12/2019 Հայաստան

Ալեքսանդր Ազարյան. Ինձ համար ակնհայտ է քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»

«168 Ժամը»  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ զրուցել է դատական իշխանության շուրջ կատարվող իրադարձությունների մասին։

Հարց– Երեկ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ինչպե՞ս եք գնահատում օրենքի ընդունումը, և արդյո՞ք այս օրենքը հետագայում խնդիրներ չի առաջացնելու:

Պատասխան– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև իմ պատասխանը քաղաքական կլինի, և ես չեմ կարող նման բան թույլ տալ:

Հարց– Մեր դատարաններն այսօր անկա՞խ են: Օրերս Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին էլ, ըստ էության, հստակ չէր պատասխանել այդ հարցին՝ ասելով.  «Դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ։ Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաև որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ  չէ»:

Պատասխան– Մենք անկախ դատավորներ ունենք, անկախ դատական համակարգ՝ այսօրվա դրությամբ, չունենք:

Հարց– Կարծում եք՝ ճնշումնե՞ր կան:

Պատասխան– Իսկ ինչ-որ մի գիտակից անձնավորություն կա՞, որ կարծում է, որ ճնշումներ չկան: Իհարկե կան, բացահայտ ճնշումներ՝ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից:

Հարց– Արդյո՞ք բարձրագույն իշխանության թողտվությամբ է դա արվում:

Պատասխան– Ոչ թե թողտվությամբ, այլ հենց իրենց կողմից է արվում:

Հարց– Ընտրովի արդարադատության դեպքի հետ գործ չունե՞նք արդյոք, երբ, օրինակ, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպը, որի ընթացքում անգամ կարծես թե քաշքշոց եղավ, որևէ գնահատականի չարժանացավ, իսկ, օրինակ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպի առիթով երկու երիտասարդները ձերբակալվեցին, որոնցից մեկը 2 օր առաջ ազատ արձակվեց, և դա այն դեպքում, երբ նրանք կրկնել էին երկրի վարչապետի հարցը «վնգստացող դատավորների» մասին:

Պատասխան– Ես չեմ կարող դա մեկնաբանել՝ նկատի ունենալով, որ այդ նույն երիտասարդների գործը վաղը կարող է հայտնվել ինձ մոտ, և այսօր կարծիք հայտնելով՝ ես ինքս ինձ կդնեմ վատ դրության մեջ: Ցանկացած պարագայում, ցանկացած կարծիք արտահայտելու դեպքում՝ կամ մեղադրանքի կողմը, կամ պաշտպանության կողմն ինձ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի:

Հարց– Դատավորների անփոփոխելիությունն առհասարակ դատական իշխանության երաշխիքներից չէ՞։

Պատասխան– Իհարկե:

Հարց– Այդ դեպքում վատ նախադեպ չի՞ ստեղծվի, եթե այսօր իշխանությունների ցանկությամբ դատավորներ փոխվեն, որովհետև վաղվա իշխանությունը կարող է ցանկանալ իր դատավորներն ունենալ, մյուսը՝ իր:

Պատասխան– Ցանկացած իշխանության ձեռնտու է իրեն ենթարկվող դատական իշխանություն ունենալ, և ես չեմ զարմանում, որ նման կերպ են վարվում այսօրվա քաղաքական իշխանությունները, սակայն, իմ կարծիքով, ոչ ոք չէր սպասում նման բիրտ ճնշումների դատական համակարգի նկատմամբ:

Հարց– Այսօր, թերևս, դատավորի լավ կամ վատ լինելը որոշվում է մեկ գործի շրջանակներում, և դա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն է: Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու՝ Ձեր կայացրած վճռից հետո մեծ արշավ ծավալվեց Ձեր դեմ: Տեմպը թուլացե՞լ է, թե՞ նույն կերպ շարունակվում է:

Պատասխան– Տեմպը թուլացել է, մինչև հայտնի գործով մի նոր դատավոր ինքնուրույն կարծիք կարտահայտի և ազատ կարձակի Երկրորդ նախագահին:

Հարց– Իսկ Ձեր հանդեպ այժմ ճնշումներ իրականացվո՞ւմ են:

Պատասխան– Հավատացեք, ես ինձ Ռեմբոյի տեղը չեմ դնում, բայց ինձ շատ դժվար է ճնշել, շա՜տ դժվար: Եվ ոչ միայն ես եմ այդպիսին. շատերս ենք: Դատական համակարգում կան դատավորներ, որոնց հիմա հնարավոր չէ ճնշել:

Հարց– Կարծում եք՝ հիմա Վազգեն Ռշտունու հարցազրույցից հետո ճնշումների սլաքներն ուղղվել են նրա դե՞մ:

Պատասխան– Այո, միանշանակ: Իսկ ի՞նչ է, Ռշտունին իր հարցազրույցում ինչ-որ նոր բա՞ն է ասել: Նա ասում է, որ՝ այո, կան ճնշումներ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից: Կարծում եմ՝ Ռշտունին նոր բան չի ասել: Ես էլ եմ ասել, շատերն էլ են ասել: Ես զարմանում եմ արդարադատության նախարարի ռեակցիայից Վազգեն Ռշտունու խոսքերի վերաբերյալ: Ես շատ ավելի կոշտ եմ արտահայտվել այդ ճնշումների վերաբերյալ: Այդ ի՞նչ ասաց Ռշտունին, որ արդարադատության նախարարն այդպես ցավագին ընդունեց: Ես ոչ միայն արդարադատության նախարարին, այլ նաև բոլորին խորհուրդ կտամ՝ Վազգեն Ռշտունու մասին ինչ-որ բաներ խոսելիս՝ թող մի հատ նրա անցյալը նայեն, ներկան նայեն ու մտածեն, նոր խոսեն:

Հարց– Հիմա Ձեզ կմեղադրեն Ձեր ընկերոջը պաշտպանելու մեջ:

Պատասխան– Ես չեմ հերքում, որ Ռշտունին, այո, իմ 10 տարվա ընկերն է: Ես նրան պաշտպանում եմ ոչ թե՝ որպես ընկերն ընկերոջը: Վազգեն Ռշտունու մասին հարցրեք դատախազներից, քննիչներից, պաշտպաններից, իրավաբաններից: Իրենք կտան Ռշտունու գնահատականը: Ես պարզապես խորհուրդ կտամ ցանկացած անձնավորության՝ Ռշտունու մասին արտահայտություններ անելուց առաջ իրենց կենսագրությունը նայեն, հետո նոր՝ իրենը, ու ապա գնահատականներ տան: Արդարադատության նախարարն ասաց, թե իբր Վազգեն Ռշտունին գնում է 3-րդ մաս, հանդիպում է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, հետո գնում է դատարան ու դատական ակտ է կայացնում: Ինձ հետաքրքիր է, թող բացատրեն՝ ովքե՞ր են կազմում այդ քրեական աշխարհը: Ես էլ եմ ծնվել, մեծացել այս քաղաքում, դպրոց եմ հաճախել, ինստիտուտ ավարտել այստեղ: Փողոցում մինչև հիմա ինձ մոտենում են, ձեռքս սեղմում են, շնորհակալություն են հայտնում 1.5 տարի առաջ կայացրած իմ որոշման համար: Ես չգիտեմ՝ հանցագործ աշխարհի ներկայացուցի՞չն է ինձ մոտենում, ո՞վ է ինձ մոտենում, շփվում հետս: Եվ երկրորդը, ում հետ Ռշտունին հանդիպում է, դա իր գործն է. երբևիցե նրա անաչառությունն ինչ-որ մեկը կասկածի տակ դրե՞լ է, երբ որ նա դատական նիստերի դահլիճում դատական ակտ է կայացնում: Ցանկացած կողմ կարող է չհամաձայնել նրա կայացրած դատական ակտի հետ ու բողոքարկել վերադաս դատարան, բայց ոչ ոք երբևիցե կասկածի տակ չի դրել նրա անաչառությունը

Հարց– Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն է՞լ է Ձեր ընկերը:

Պատասխան– Այո:

Հարց– Ինքն էլ վերջին դատական նիստի ընթացքում չհերքեց, որ Դուք իր ընկերն եք:

– Եթե հերքեր՝ կնեղանայի:

Հարց– Որպես դատավոր, մասնագետ՝ Ձեզ համար համոզի՞չ էր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի որոշումը:

Պատասխան– Մխիթար Պապոյանն իմ ընկերն է, բայց հավատացեք, այդ թեմայով մենք չենք զրուցել: Մենք օրը մի քանի անգամ կարող ենք տեսնվել: Ոչ Մխիթար Պապոյանի հետ եմ խոսել, ոչ մյուս դատավորների կարծիքն եմ հարցրել, թե ի՞նչ են անելու, կամ ինչո՞ւ են այդպես արել: Բացարձակապես: Մխիթար Պապոյանը փորձառու դատավոր է, և ես չեմ կարող նրա որոշումը կասկածի տակ դնել: Ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէր, թե նա ի՞նչ է անելու:  Թե Մխիթար Պապոյանը, և թե Վազգեն Ռշտունին դատական համակարգում մեծ հեղինակություն ու հարգանք ունեցող դատավորներ են, որոնց անաչառությունը ցանկացած իրավաբանի մոտ, ով մասնակցում է դատական պրոցեսին, կասկած չի հարուցում:

Հարց– Նախկին իշխանության օրոք Ձեզ վրա ճնշում գործադրվե՞լ է: Ձեզ փորձե՞լ են վճիռ պարտադրել:

Պատասխան– Նախորդ իշխանության ժամանակ էլ են ճնշումներ եղել: Բացատրեմ, թե դրանք ինչում են կայացել: Դատավորը դատական ակտ է կայացնում: Ենթադրենք՝ նա ի օգուտ ամբաստանյալի դատական ակտ է կայացնում: Եղել են դեպքեր և շատ հաճախ, երբ զեկուցվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կամ թե դատախազության աշխատակցի կողմից, որ դատավորը եղել է այդ գործով կաշկանդված, դրա համար է նման որոշում կայացրել: Դրանից հետո սկսվում էին ստուգումներ ԱԱԾ-ի, Ոստիկանության միջոցով, պարզաբանումներ: Այսպիսի ճնշում կար: Ու Աստված չաներ, եթե ամբաստանյալի բարեկամներն ամբաստանյալի օգտին ինչ-որ գործողություն կատարելու համար մինչև գործը դատարան ուղարկելը մոտենային քննիչին, դատախազին: Այսինքն՝ քննիչն ու դատախազն արդեն գիտեին, որ այդ գործը, որ ես ուղարկում եմ դատարան, տեր ունի: Ամբաստանյալը տեր ունի: Եվ եթե դատավորն անաչառ որոշման հետևանքով դատական ակտ կայացներ, այդ դատավորը մեխանիկորեն հայտնվում էր հարվածի տակ: Այսպիսի ճնշումների մասին էր խոսքը:

Հարց– Ուղիղ զանգ Նախագահականից, Կառավարությունից չի՞ եղել:

Պատասխան– Միգուցե եղել են: Ես չեմ կարող ասել, որովհետև իմ պարագայում չեն եղել: Ինձ չեն զանգել: Ես չեմ էլ պատկերացնում, թե Նախագահականից պիտի զանգեին, ի՞նչ ասեին:

Հարց– Դատական իշխանության հանդեպ ձևավորված այս մթնոլորտը մեզ մինչև ո՞ւր կհասցնի:

Պատասխան– Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչ կատարվում է դատական համակարգում, կոնկրետ դատավորներին չեզոքացնելու նպատակ է հետապնդում: Ես անուններ չեմ տա հիմա: Բայց շատ-շատ են այդ դատավորները:

Հարց– Իսկապե՞ս շատ են:

Պատասխան– Ես հուսով եմ, որ մենք շատ ենք: Վեթինգ ասեմ, անցումային արդարադատություն թե բարեվարքություն, մի նպատակ է հետապնդում, և մենք դա շատ լավ հասկանում ենք՝ ո՞րն է դրա նպատակը, և արդյունքում ի՞նչ են ցանկանում քաղաքական իշխանությունները:

Հարց– Ձեր օրինակով Դուք ցույց տվեցիք, որ, այո, կա այն դատավորը, որը կարող է երկրի վարչապետի ասածը չկատարել: Հիմա էլ ունե՞ք այն վստահությունը, որ ճիշտ եք արել:

Պատասխան– Ես ասել եմ, ասում եմ և պնդում եմ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե վարչապետը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով ի՞նչ է ակնկալում, ի՞նչ է պահանջում և իր հայտարարություններով ի՞նչ է պարտադրում: Իմ համոզմամբ՝ ես ճիշտ որոշում եմ կայացրել:

Հարց– Ովքե՞ր են վարչապետի ասած «վնգստացող դատավորները»:

Պատասխան– Իմ կարծիքով՝ պետք չէ վարչապետի այդ արտահայտությունը բառացի ընդունել, հասկանալ, որ ինչ-որ դատավորներ գնում են, պատի տակ նստում են ու շան նման վնգստում են: Կոնկրետ ինձ համար վնգստացող դատավորն այն դատավորն է, ով տեղի է տալիս քաղաքական իշխանության ճնշումներին, ով քաղաքական իշխանության պատվերներն է կատարում, ով իր խղճին, օրենքներին ու Սահմանադրությանը հակառակ դատական ակտեր է կայացնում: Նույն հաջողությամբ ինձ համար էլ ակնհայտ էր քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»՝ մասնավորապես՝ իմ և Դավիթ Գրիգորյանի որոշումներից հետո: Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, թե որոշ դատավորներ պատերի տակ վնգստալով՝ տերերին են ման գալիս, պետք է ասեմ, որ ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}