ԱԳՆ խոսնակ. Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում
«Ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի, կամ պարզապես չի ցանկանում ընկալել»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին։
Նախարարության ներկայացուցչի կարծիքով, իրականում ադրբեջանական կողմը լավ էլ ընկալում է անվտանգության վերաբերյալ Հայաստանի դիտարկումները, պարզապես ձևացնում է, որպեսզի կարողանան արդարացնել իրենց առավելապաշտական դիրքորոշումն այս հարցում։
«Ինձ որևէ այլ բան չի մնում, քան ևս մեկ անգամ կրկնել, որ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու։ Իսկ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման պատճառն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է, և դրա հիման վրա որևէ առաջընթաց բացառվում է»,-հայտարարեց Նաղդալյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտգործնախարարն իր հարցազրույցում շեշտել է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմից հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն է»:
Անդրադառնալով այդ հայտարարությանը, ԱԳՆ խոսնակն ասաց. «Մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Նաղդալյան. Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման
- Արմեն Աշոտյան. Փաշինյանը կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները
- Վարչապետի խոսնակ. Ճիշտ կլինի՝ Մնացականյանը կամ իր խոսնակն արձագանքեն Մամեդյարովի հայտարարությանը
- Մամեդյարովը վերջին բանակցայինի մասին. «Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջությամբ կապահովվի»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին