Ես հուշում եմ ձեզ գումար ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան
«Կարծում եմ, որ պետք է շեշտը դնել զինվորների նյութական ապահովության վրա»,- այս մասին այսօր խորհրդարանում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորի խոսքով, պետք է առաջին հերթին ձմռան ցրտին սահմանը պահող զինվորների նյութական ապահովության մասին մտածի պետությունը. «Եթե ամենավերին մակարդակներում հնչում է, որ բյուջեում փող կա, իսկ ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը։ Էդ բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունը պահող մարդկանց շահերին»։
Արձագանքելով Գևորգ Պետրոսյանի կոչին՝ Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը նշեց, որ զինվորների նյութական ապահովության հարցով մշտական աշխատանք է տարվում. նախորդ տարիների համամատ 18 մլրդ դրամ ավելի է ծախսվում այդ ուղղությամբ։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Հարակից հրապարակումներ`
- Հանգստի արտոնյալ պայմաններ՝ զինծառայողների համար
- Բանակում կստեղծվեն սպորտվաշտեր
- Այն, ինչ առաջարկել է Հայկ Սարգսյանը, մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն ընդունելի չէ. Գաբրիել Բալայան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ