Երևանի մի քանի փողոցներում արագաչափ սարքերը կոտրած տղամարդուն ոստիկանները գտել են
Ոստիկանության Կենտրոնական բաժնում դեկտեմբերի 14-ին հաղորդում է ստացել, որ դիտավորությամբ կոտրել են Արշակունյաց պողոտայում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը պատկանող արագաչափ սարքը։
Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում ևս նույնաբովանդակ հաղորդումներ են ստացվել։ Մի դեպքում դիտավորյալ կոտրել էին Հալաբյան փողոցի, մյուս դեպքում՝ Լենինգրադյան փողոցի արագաչափերը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում, ոստիկանների տեսադաշտում հայտնվել է Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։
Կասկածվողը նույն օրը իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա խոստովանել է, որ ինքն է երկաթե մահակով կոտրել Արշակունյաց պողոտայի, Հալաբյան և Լենինգրադյան փողոցների արագաչափ սարքերի ապակիները։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ընկերությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։ Հանգամանքները պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ