Բրիտանական ընկերությունը թույլ է տալիս աշխատակիցներին խումարի դեպքում մնալ տանը
Բրիտանական ընկերությունն առաջարկել է իր աշխատակիցներին հանգստյան օր վերցնել խումարի դեպքում: Վեստի.ռու-ն, հղում անելով BBC News-ին, գրում է, որ նման պրակտիկա է մտցրել մարկետինգային գործակալություններից մեկը: Գործակալության 19-ամյա աշխատակիցը պատմել է, որ արդեն երկու հանգստյան օր վերցրել է ընկերների հետո հանդիպումից հետո և ևս երեքն այն բանից հետո, երբ ստիպված է եղել աշխատել գիշերները:
«Դա հնարավորություն է տալիս լինել արդար, չխաբել ղեկավարին»,- ասել է աղջիկը:
Նրա խոսքով, սա նաև հնարավորություն է տալիս երեխա չունեցող աշխատակիցներին իրենց ազատ օրերով հավասարվել երեխա ունեցողներին, քանի որ վերջիններս հաճախ են խնդրում իրենց լրացուցիչ հանգստյան օրեր տրամադրել երեխաների խնամքի պատճառով:
The Audit Lab ընկերության ղեկավարը պարզաբանել է, որ թույլ է տալիս իր աշխատակիցներին աշխատել տանից, եթե նրանք ի վիճակի չեն երեկույթից հետո գալ գրասենյակ:
«Մենք ուզում էինք ինչ որ բան առաջարկել երիտասարդներին, որոնք շաբաթվա ընթացքում հաճախ են գնում սրճարաններ»,- ասել է նա:
Ընկերության ղեկավարի խոսքով, դա չի նշանակում, որ աշխատակիցները կարող են ազատ արձակվել շաբաթական երկու-երեք անգամ և հաճախորդների հետ հանդիպումները բաց թողնել: Նա հույս ունի իր ենթակաների կողմից պատասխան քայլերի, մասնավորապես, որ նրանք կգնան կորպորատիվ միջոցառումների աշխատանքային օրվա ավարտին: Ընկերության ղեկավարը նաև վստահ է, որ աշխատակիցների համար նման զիջումները թիմում վստահելի հարաբերություններ են ստեղծում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին