Հասարակություն 14:11 19/12/2019 Հայաստան

Այն բոլոր խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ. Փաշինյան

«Այո, ես եմ առաջադրել Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը և ուրախ եմ դրա համար»,- այսօր գործադիրի նիստում Ստեփան Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելու հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  Ս. Սաֆարյանը ՀՀ-ում երկար տարիներ հանրային քաղաքական գործունեություն է ծավալում, և կարծում է, այս նոր կարգավիճակում նրա գործունեությունը ավելի արդյունավետ կլինի ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի։ 

Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին վստահության համար։

«Անկեղծ ասած, սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել, որ ես ստացել եմ: Մեծագույն պատիվ է աշխատել Արցախի և Հայաստանի շահերի համար, մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ: Կփորձեմ ինձանից կախված և իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել կառավարության և հանրության կամուրջներից մեկը: Չենք հավակնում լինել միակ կամուրջը, բարեբախտաբար, այդպիսիք շատ են, առավելևս հեղափոխությունից  հետո, բայց խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, հասցնել Ձեզ, օգտակար լինել խորոհուրդներով և  օգտակար լինել մեր հանրային ծառայությամբ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նիկոլ Փաշինյան իր հերթին արձանագրեց՝ այնքան էլ լավ պայմաններում չէ Ս.Սաֆարյանը ստանձնում Հանրային խորհրդի նախագահի կարգավիճակը, քանի որ ստեղծման առաջին օրվանից խորհրդի նպատակահարմարության և գոյության իրավունքի հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել:

«Իրականում շատ ծանր առաքելություն է լինելու Հանրային խորհրդի նոր նախագահի առաքելությունը»,- ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ըստ էության,  Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ ապացուցելու, որ որպես կառավարության խորհրդատվական մարմին կարող է լինել էֆեկտիվ:

«Անկեղծ ասեմ, ես ինքս հավատում եմ, և որպես վարչապետ այս ընթացքում ունեցել եմ էֆեկտիվ խորհրդատվական մարմին ունենալու անհրաժեշտությունը, բայց դա բոլորիդ աչքի առջև է տեղի ունեցել, իրականությունը բոլորովին այլ է եղել: Պատրաստ եմ լիարժեք՝ այն, ինչ կախված է ինձանից, աջակցել, որ Հանրային խորհուրդը դառնա հարթակ հանրության և կառավարության երկխոսության համար: Ընդ որում, փառք Աստծո, մեր կառավարությունը հանրության հետ ուղիղ երկխոսելու ավանդույթ ունի և դա գնալով կուժեղանա, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններ չկան: Կարծում եմ, որ ՀԽ կարող է լինել արտախորհրդարանական ուժերի հետ հարաբերությունների կամ հանդիպումների հարթակ: Դա նույնպես կարևոր ուղղություն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական պայմանների ահռելի փոփոխություններ և շատ քաղաքական ուժեր չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում իրենց հետ։

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բոլորի, այդ թվում՝ քաղաքական ուժերի համար եղել է անսպասելի. «Հեղափոխությունը տեղի է ունեցել մի պայմաններում, երբ Հայաստանի քաղաքական ուժերի 99 տոկոսը առաջիկա 10 տարվա համար իր անելիքները պլանավորած է եղել, տեղ-տեղ պայմանավորված, գծագրված է եղել, տեղ-տեղ բաժանված է եղել: Այս իրավիճակում քաղաքական ուժերը մինչև էսօր էլ այդ շոկը  չեն հաղթահարել: Կարծում եմ, որ Հանրային խորհուրդը կարող է լինել հարթակ, որտեղ տեղի ունենա ընթացիկ իրավիճակի վերլուծությունը,  նաև կդառնա կառավարություն-արտախորհրդարանական ուժերի հանդիպման պլատֆորմ: Կդառնա, թե չի դառնա, մեծապես կախված է լինելու Հանրային խորհրդի աշխատանքից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև Հանրային խորհրդի ձևավորմանը՝ նշելով, որ  երբ ընտրվեց վարչապետ, պետք է ձևավորվեր նոր Հանրային խորհուրդ։ Նրա խոսքով՝  երբ խոսվում էր կադրային ջարդի մասին,  հայտարարել էր, որ այս նոր պայմաններում յուրաքանչյուրը պետք է ունենա իր շանսը, քանի որ նոր էջ են բացում Հայաստանի պատմության մեջ և չեն կարող ասել, որ այդ էջը բաց է ինչ-որ մեկի համար և փակ է ինչ-որ մեկի համար:

«Ես համարյա զրոյական միջամտություն եմ ունեցել Հանրային խորհրդի ձևավորմանը, և այդ գործառույթը պատվիրակել եմ նախկինում գոյություն ունեցող Հանրային խորհրդին: Հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, որոնք եղել են Երրորդ Հանրապետության ձևավորման ակունքներում, ես պատշաճ և պատեհ չեմ համարել, որ առիթն օգտագործեմ և օգտվելով իմ ձեռքն ընկած իշխանությունից  պաշտոնանկություններ անեմ և այլն: Հույս եմ ունեցել, որ այդ մարդիկ կօգտվեն այդ շանսից: Ի դեպ դա միայն այդ կառույցին չի վերաբերում: Բայց մենք տեսել ենք, որ շանս տալը ոմանց կողմից էլի ընկալվել է որպես թուլություն»,-նշեց վարչապետը։

Ըստ նրա՝ դա կա նաև քաղաքական ուժերում։

«Ասում են՝ ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, պաշտոն տուր, թե չէ հեսա ցույց կանեմ, բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հեսա հարցազրույց կտամ ու կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են կատարվում Հայաստանում: Էրեխուս գործի ընդունի, թե չէ սենց, թե չէ նենց: Այդ հարաբերությունները չեն կարող լինել: Ինչքան էլ էդ մարդիկ ասուլիս անեն, կիսվեն, 4 մասի բաժանվեն, այդ հարաբերությունը չկա: Այն հարաբերությունները, որ այդ քաղաքական գործիչներն ունեցել են հին իշխանության հետ, նոր իշխանությունն այդ հարաբերությունը չի ունենալու ոչ մի պարագայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական առևտրի էջը Հայաստանում փակված է. «Սա կառավարություն է, ոչ թե շահերի բորսա, որտեղ մտնում են և առուծախի պրոցես է սկսվում։  Առուծախով զբաղվող այն մարդիկ, որոնք շանս են ստացել և չեն հասկացել... ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում է, ընկնում ցեխի մեջ: Հիմա այն բոլոր խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ: Սա այնքան ակնհայտ է, որ դա չհասկանալու համար էլի պետք է մեղադրենք մեր կրթական համակարգին»։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև՝  տարբեր մարդկանց կողմից հնչում են արձագանքներ, որ իրենց և իրենց ընտանիքի հետ կապված քրեական գործեր չհարուցեն, թե չէ կդառնան ընդդիմադիր. «Կներեք արտահայտությանս համար՝ ջհանդամ, թե չեք դառնա, անցած տարի դարձած լինեիք այս տարի ահագին ժամանակ կլիներ»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:03
Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի
Լրագրող Անի Գևորգյանը զրուցել է այսօր բերման ենթարկված և ազատ արձակված Կիրանց գյուղի բնակչի հետ։ Նա պատմել է, որ կանգնած է եղել, ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
22:01
Հայաստանը ևս 100 մլն դոլար վարկ կվերցնի
Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ...
Աղբյուր` Panorama.am
21:25
Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2021 թ.-ի մարտ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նախորդ շաբաթվա ընթացքում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թեհրանում հարյուրավոր բնակիչներ սգո ցույց են անում
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՇՄՆ-ն չի կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները, դրանք քանդվել են
«Հետքը» գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձակվել, նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:02
Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանը փորձել է քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում։ Նա մասնավորապես ցուցադրել է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}