Գարիկ Սարգսյան. Մարզում ծնունդների աճը չեմ ուզում համարենք մարզպետարանի ձեռքբերումը
Արարատի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել են բանջարեղենի, մրգի մթերումների ծավալները, ջերմոցային տնտեսությունների մակերեսը՝ մոտ 40 հա-ով։ Նման տվյալներ ներկայացրեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցնող տարին։
«Ինտենսիվ այգիների մասով էլ ունենք ավելացում, դրանց չափը հասել է մոտ 78 հա-ի»,-ասաց Սարգսյանը։
Արարատի մարզպետը հետհեղափոխական Հայաստանի ու գործող կառավարության նկատմամբ հավատ ունեցող հայրենակիցներին հրավիրեց հայրենիք իրենց բիզնես պլաններն իրականացնելու համար, ասաց՝ բոլոր պայմանները ստեղծված են, մարզպետարանն էլ կօգնի, ինչով կարող է, նույնիսկ արտոնություններ կլինեն։
Այս տարի մարզի Հայանիստ գյուղում 200 հա դաշտում բամբակ է աճեցվում, «Ուզբեկ տեքստիլ» ընկերությունը գործարան է կառուցում, որը պատրաստ կլինի հաջորդ տարի, Գարիկ Սարգսյանի խոսքով, 300 աշխատատեղ կստեղծվի։
Ինչ վերաբերում է անելիքներին, ապա ըստ նրա, խթանելու են զբոսաշրջությունը, Դվին հնավայրում հուշարձանների վերականգնման ծրագիր է իրականացվելու։
Մարզպետը ցանկացավ նաև բարի լուր ավետել. «2019-ի 11 ամիսների ընթացքում մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 1722 ծնունդ 2018-ի նույն ժամանակահատվածի 1669-ի դիմաց։ 53-ով ավելի երեխա է ծնվել, չեմ ուզում մենք դա համարենք մարզպետարանի ձեռքբերումը։ Սա համարենք լավ տենդենց»։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան