Ի՞նչ տարբերություն զինվոր, թե ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալ, կալանավոր. Գոյունյան
«Սննդի մատակարարման նոր համակարգի գործարկման պայմաններում ՔԿՀ-ներում արդեն իսկ նվազել է հանձնուկների քանակը»-, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։
Գոյունյանի խոսքով, հանձնուկների պարունակությունը ներկա շրջանում փոխված է. սննդի չափաբաժինը գրեթե զրոյական է. «Բոլորն էլ գոհ են սննդի որակից, և բոլորը 100%-ով օգտվում են էդ մատակարարվող սննդից»։
ՔՀԿ-ներում սննդի ապահովման հարցը Գոյունյանն իր 5 ամսվա պաշտոնավարման ընթացքում համարում է ամենանշանակալի ձեռքբերումը, որը գործարկվել է որպես պիլոտային ծրագիր «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում։
«Այս երկու ՔԿՀ-ներում է գտնվում դատապարտյալների և կալանավորների գրեթե կեսը։ Ասեմ, որ պիլոտային ծրագիրը երկամսյա ժամկետով է և արդեն մոտենում է ավարտին։ Այն բավականին արդյունավետ է, և մենք որոշել ենք այդ ծրագիրը երկարաձգել։ 2020 թվականին բոլոր 12 ՔԿՀ-ները փուլային մակարդակով ապահովվելու են պատրաստի սննդով»,- նշեց Արթուր Գոյունյանը։
Մեկ անձի երեք անգամյան սննդի վրա ծախսվող գումարը կազմում է 1500 դրամ։
Անդրադառնալով հնչած համեմատականներին, որոնք արվում են զինվորին և կալանավորին տրամադրվող սննդի հետ կապված՝ Արթուր Գոյունյանը նշեց, որ դա ուղղակի զավեշտալի է։
«Ես տարբերություն չեմ դնում. ինչ տարբերություն զինվոր, թե ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալներ կամ կալանավորներ։ Մենք թեթևացրել ենք էդ ընտանիքների հոգսը։ Էդ ընտանիքներում կան նաև զինվորներ։ Եվ մեր դիտարկումներով՝ յուրաքանչյուր ընտանիք հանձնուկների վրա ծախսել է միջինացված 200 հազար դրամի կարգի գումար։ Պատկերացրեք՝ ինչ բեռից ենք մենք ազատում դատապարտյալների և կալանավորների հարազատներին»,- նշեց Արթուր Գոյունյանը։
ԱՆ քրեակատարողական ծառայության պետը նշեց նաև, որ քրեակատարողական ծառայության համակարգում լուրջ ֆինանսական հատկացումների շրջանակում պետք է ներդրվի դատապարտյալների և կալանավորների էլեկտրոնային ռեգիստր։ Արթուր Գոյունյանի խոսքով, բոլոր ՔԿՀ-ները ցանցով կապված են լինելու կենտրոնական մարմնի հետ, սերվերներ են լինելու, որտեղ կուտակվելու են դատապարտյալների և կալանավորների վերաբերյալ բոլոր տեղեկությունները։
Հարակից հրապարակումներ`
- Կալանավորը իրեն փոխանցված մարիխուանայի մի մասը ՔԿՀ ծառայողների հետ ծխել է. Գոյունյան
- ՔԿՀ-ներում դրույքաչափեր են եղել մարմնավաճառի ծառայություններ մատուցելու համար. Արթուր Գոյունյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը