Իրավունք 20:00 21/12/2019 Հայաստան

Ամուլսար. «Ձմեռացման աշխատանքները պատրվակ՝ պարտատերի հետ ժամկետները երկարաձգելու համար»

Հեղինակ` Նունե Ավետիսյան

2019 թվականի հոկտեմբերի 15-ին  Լիդիան  ընկերությունը հայտարարեց ՝ պարտատերերի հետ  համաձայնագիրը հետաձգելու մասին, մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը: Ամուլսարի շահագործմանը դեմ հանրությունը  մտահոգված է, որ  դեկտեմբերի քսանից հետո կարող ենք ականատեսը լինել կտրուկ փոփոխությունների: Հատկապես հաշվի առնելով այն որ, վերջին շրջանում բավականին հաճախ են հանդիպումներ փնտրում  հանրային իշխանություններն ու  ոստիկանության ներկայացուցիչները: Թե ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել, panorama.am-ը զրուցեց իրավաբան Նազելի Վարդանյանի հետ:

«Ոստիկանության  ներկայացուցիչների հետ հանդիպումը զգուշացում չի կարելի համարել:Այն պարզապես հանդիպում է և պաշտոնական  նախազգուշացում չի եղել: Որևէ պայման չի դրվել և եթե դրվեր , ապա դա  անօրինական կլիներ»,-այս կարծիքին է  իրավաբան Նազելի Վարդանյանը:

Նրա խոսքով ՝ եթե ոստիկանությունը պարտադրանք  գործադրի, ապա կխախտվի Ջերմուկի բնակիչների սահմանադրական իրավունքը, մասնավորապես  12-րդ հոդվածը.«Բացի այդ, հանրային իշխանությունները պարտավոր են հարգել մարդկանց իրավունքները և որոշումներ կայացնելիս   հաշվի նստել  հանրային կարծիքի հետ»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ընկերության  ձմեռացման աշխատանքներ իրականացնելու ցանկությամբ ներս մտնելը, կարո՞ղ է  արբիտրաժային դատարան դիմելու նախապատրաստական աշխատանքների մաս  է, ինչպես հիմնավորել էին ջերմուկցիները ՝ ընկերության առաջարկը մերժելիս, ապա  Նազելի Վարդաանյանը պատասխանեց.  «Ձմեռացման աշխատանքներ իրականացնելու ցանկությունը ևս պատրվակ է: Ամեն անգամ ուզում են ներս մտնել, ինչ-որ  նկարներ են տեղադրում ՝ Կանադայի բորսայում ակցիաների գների փոփոխության վրա ազդելու համար, և պարտատերի  համար հիմք են պատրաստում ՝ ժամկետները երկարաձգելու համար: Այսօրվա  իրենց ֆինանսական հաշվետությունը, երբ  նայում ես, տեսնում ես, որ սնանկացման եզրին կանգնած ընկերություն է» :

Հատկանշական է, որ Լիդիան Արմենիա ընկերությունը  2009թ.-ից սկսած  մեծ հնարավորություններ է ունեցել հանքարդյունաբերությունն արագ կազմակերպելու համար, սակայն ինչ-ինչ պատրվակով ձգձել է և հիմա էլ  կարող է նույն սցենարը  կրկնվել:

«Նախկին իշխանությունները իրենց համար «կանաչ լույս» էին վառել և կարող էին արագ կազմակերպել իրենց  աշխատանքները:   2009-ից ամեն անգամ ինչ-որ պատրվակով ժամկետ են  երկարացնում: Առաջին թույլտվությունը ստանալուց հետո ոչինչ չեն արել, այն ժամանակ մեկ տեղամաս էր: Այնուհետև , 2012 թ.–ին ոչինչ չանելով  դիմել են  երեք տեղամաս ունենալու  համար: Դրանից հետո էլ ՝ 2014 թ.–ին օրենսդրական փոփոխության հետ կապված են դիմել: Այսինքն ՝ փաստացի 2009-ից սկսած իրենք ունեին բոլոր հնարավորությունները շինարարություն սկսելու և գործն արագ կազմակերպելու համար, սակայն ոչինչ չեն արել և ինչ-որ ձևական պատրվակով ձգձգում են» ,- պարզաբանում է Վարդանյանը.:

Նազելի Վարդանյանը կարծում է, որ  Լիդիանը հանքարդյունաբերության մեջ փորձ չունեցող ընկերություն է և կարող է այս տարիների անգործությունը պայմանավորված լինել  դրանով:    Սակայն միջազգային ֆինանսական բուրսաներում նրանք բավականին ակտիվ են և ակնհայտ է , որ  այդ խաղերի մեջ  փորձառություն ունեն :

«Միջազգային  բորսայում ակտիվների վայրիվերումներից  ոմանք օգտվում են և լավ գումարներ են աշխատում: Արդյունքում մեր պետությունն է վնաս կրել և շարունակում է կրել: Այսինքն ՝ տասը տարիներին այն օգուտը , որ պետք է տար պետությանը և տեղացիների կենսամակարդակը բարձրացներ, ոչինչ չի արել: Բնակիչներից  վերցրել է արոտավայրեր, վերցրել է  520 հա գյուատնտեսական հողեր՝  դուրս բերելով  շրջանառությունից : Չոր հաշվարկներով շուրջ  1500  մարդ   զրկվել է ապրուստի միջոցից : Այսինքն՝  վնասն ակնհայտ է, իսկ օգուտը զրո »,- ասաց Վարդանյանը: 

Խոսելով ջերմուկցիների պայքարի մասին , իրավաբանն ընգծեց, որ մարդիկ քաջ գիտակցում են, թե ինչ է իրենց սպասում՝ հանքավայրի շահագործումից հետո , այդ պատճառով վճռական են իրենց պայքարում:

«Առանց այդ էլ մարդիկ անբարենպաստ կլիմայական պայմաններում են ապրում և ունեն առողջական խնդիրներ:  2100 մ բարձրադիր գոտու վրա ապրելու համար  պետությունը լրացուցիչ հավելավճարներ է տալիս, քանի որ այդ պայմաններում ապրելը  վտանգավոր է մարդու առողջության համար : Ինչ-որ տեղ դա նաև կոմպենսացվում է մաքուր օդով : Եթե մաքուր օդ չլինի, տեղացիներն ուղղակի  կբնաջնջվեն՝   թթվածնի և աղտոտված օդի պակասից: Իսկ մարդիկ 2016թ.-ին տեսան,թե պայթեցումներից հետո ինչ է լինում ՝ ամբողջ փոշին լցվեց Ջերմուկ»,-նշեց  իրավաբանը:

Բոլոր դեպքերում մասնագետը համոզված է , որ Ամուլսարը սար է մնալու:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}