Այս տարի խնայվել է 100 մլն խմ ստորերկրյա ջուր
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքում այս տարի խնայվել է 100 մլն խմ ստորերկրյա ջուր։ Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նախարարի խոսքով՝ 100 մլն խմ-ն ավելի շատ է, քան Երևանի բնակիչների մեկ տարվա ընթացքում օգտագործած ջուրը։
Խնայողություններից մոտ 1800 լ/վրկ-ն արվել է ինքնաշատրվանող լքված տիրազուրկ հորերի կոնսերվացման ծրագրի շնորհիվ, որն իրականացվել է Կառավարության ֆինանսավորմամբ»,- նշեց նախարարը:
Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ հայտնաբերել են խախտում կատարած ջրօգտագործողներ, որոնց վերաբերյալ տվյալներն ուղարկվել են տեսչություն։ Արդյունքում, ըստ նրա, տվյալ ջրօգտագործողները սկսել են ավելի քիչ ջուր օգտագործել:
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան